Posted in Գրականություն

Անձրևային աշուն․․․․🍂

Ես շատ եմ սիրում աշունը իր անձրևների համար։ Շատ եմ սիրում այն մթնոլորտը, որը ստեղծվում է աշնանային անձրևի ժամանակ։ Տխրություն, բայց միաժամանակ նաև խաղաղություն և հանգստություն է տիրում իմ ներսում։ Տունը՝ թեթև խավար, շուրջս՝ լռություն, ձեռքիս՝ մի բաժակ տաք թեյ և սիրած գիրքս։ Ուղղակի երանելի՜։ Ես չեմ պատկերացնում աշունը առանց անձրևոտ օրերի և եղանակի հաճախ փոփոխությունների։ Աշունը ստեղծագործման եղանակ է։ Այն շատ արվեստագետների ոգեշնչել է ստեղծելու իրենց լավագույն աշխատանքները: Այո՛, աշունը իմ սիրած եղանակն է։

2 thoughts on “Անձրևային աշուն․․․․🍂

  1. Նեեբոո, նեբո նեբո դոժձիկ ,դոժձիկ դոժձիկ կապլեվ։ կապլի կդուտ նա մաշիինու, կապլի իդուտ նա մաշիինու ի վ իտոգե ցեխ։

    Like

Leave a reply to サラ Cancel reply