Կրթությունը անձամբ ինձ համար ամենակարևոր գործոնն է կյանքում։ Ես բացարձակ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց կրթության, եթե գոնե մեկ օր չզբաղվեմ դասերով կամ ինքնակրթությամբ՝ ինձ անբան և ալարկոտ կզգամ, որը կազդի իմ հոգեկան առողջության վրա։ Կիրթ է համարվում այն մարդը, ով գիտակցում է, որ երբեք ուշ չի կրթություն ստանալու և ինքնակրթվելու համար մինչև խոր ծերություն, չէ որ գիտությունն է կյանքի աղբյուրը։ Կիրթ մարդը երբեք չպետք է հանձնվի, ինչ էլ որ լինի։ Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի, օրինակ՝ այսօրվա գործը թողնում եմ վաղվան ծանրաբեռված գրաֆիկի հետևանքով, որը հանգեցնում է կուտակումների և ցավոք սրտի ավելի է բարդացնում իմ աշխատանքը։
Որակյալ կրթությունը կօգնի ձևավորել կիրթ հասարակություն, որովհետև կբացակայի կոռուպցիան, որը մինչ օրս մեծ տեղ ունի Հայաստանի Հանրապետությունում։ Որակյալ կրթության շնորհիվ հասարակությունը ձեռք կբերի իրական խորը գիտելիքներ տվյալ ոլորտում և հետագայում կունենանք հրաշալի մասնագետներ։ Անձամբ ես ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որին արժանի կլինեմ, որպես աշխատասեր և ապագա մասնագիտությունս պաշտող մարդ շատ շնորհակալ կլինեմ, երբ լինի հավասարություն և ոչ մեկի խավը չունենա ոչ մի առավել կամ պակաս արժեք կրթություն ստանալու ընթացքում։
Այժմ խոսեմ մի փոքր ինքնակրթությունից․ ի՞նչ ենք հասկանում ինքնակրթություն ասելով։ Յուրաքանչյուր անհատի համար այն ունի միանգամայն տարբեր հասկացություններ։ Ինքնակրթություն ասելով հասկանում եմ առաջին հերթին գրականությունը, գրքերը մեզ բոլորիս հայտնի կամ գուցե դեռ ճանաչություն չստացած մեծն գրողների կողմից։ Այնուհետև տվյալ մարդուն ցանկալի գիտելիքը, որը նա կցանկանար ստանալ օգտվելով համացանցից, դա կլինի լեզուների սերտում, հոգեբանության ուսումնասիրում, որը կարևոր դեր է խաղում մեր կյանքում և ցանկալի է, որ ամենքս գոնե մակերեսորեն տեղյակ լինենք մարդու ներքին աշխարհից։ Կարող է նաև լինել արվեստը՝ քանդակագործությունը, գունանկարչությունն ու գծանկարչությունը, մանրանկարչությունը, որևէ անհատական ձեռքի աշխատանք կամ ոճաբանություն։ Մեդիան օգնում է մեզ այդ հարցում և մենք ազատ ենք մեր որոշումների մեջ։
Մեզ համար բաց են գրեթե ողջ աշխարհի գիտելիքները և պետք է միայն ցանկություն ինքնակրթվելու համար։ Կարծում եմ, որ շատերը իմ սերնդում պետք է գիտակցեն կրթության կարևորության մասին և երբեք չկասկածեն իրենց հնարավուրությունների վրա, քանզի մարդկային ուղեղը պարզապես աներևակայելի աշխարհ է, որտեղ կարող են իրենց տեղը մշտապես գտնել զանազան հետաքրքիր գիտելիքներ, հիշողություններ և այլ կարևոր գործոններ։ Երբեք ուշ չէ գիտելիք ստանալու համար։