Հավատս չի գալիս, որ այսօր իմ վերջին զանգն էր, որ այսօր ավարտեցի դպրոցը…շատ շուտ թռավ ժամանակը: Մինչև հիմա դեռ ամբողջությամբ չեմ կարողանում ընդունել այն փաստը, որ այլևս դպրոցական չեմ…
Իմ վերջին զանգը մոտս հրաշալի տրամադրություն ստեղծեց. նկարվեցի, հավես երգեր երգեցի, պարեր պարեցի: Ճիշտն ասած՝ ես առաջ վերջին զանգին այդքան էլ լուրջ չէի վերաբերվում, մտածում էի, որ դե լավ ուղակի վերջին զանգ է էլի, բայց հիմա ինձ լրիվ ուրիշ ձև եմ զգում, ավելի մեծ եմ զգում….Այս օրը շատ կարևոր է ինձ համար: Ես նաև հասկացա, որ սիրում եմ այս դպրոցը. հրաժեշտ տալիս աչքերս, լցվել էին: Կկարոտեմ դպրոցը: