Posted in Հայոց պատմություն

Պատմություն // 08-15.11

  1. Ներկայացրեք Արևելյան Հայաստանի տնտեսությունը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին;
    Տնտեսությունը՝ 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այդ դարում հասարակական հարաբերությունների զարգացումը թե՛ Արևելյան Հայաստանում, թե՛ Արևմտյան Հայաստանում առաջ բերեցին հասարակական շարժումներ, որոնք լուրջ տեղաշարժ առաջացրին հայ քաղաքական կյանքում։ Արևելյան Հայաստանը միանալով Ռուսաստանին՝ երկրում գրանցեց տնտեսական առաջընթաց, քանզի Հայաստանի արևելյան հատվածը հետամնաց ու ագրարային Պարսկաստանի տիրակալության տակից դուրս եկավ ու մտավ արդեն կապիտալիստական տնտեսվարության ուղին բռնած՝ ռուսական կայսրության կազմի մեջ։ Արևելյան Հայաստանի այլ նահանգներում էլ զարգանում էր տնտեսությունը։ Արդյունաբերական, արհեստագործական գործարաններ էին բացվում, բայց նրանք առավելապես ունեին տեղային նշանակություն։ Անդրկովկասում արհեստավորների, արհեստագործների, արդյունաբերողների գերակշիռ մասը, չնչին բացառությամբ, կազմված էին հայերը։ Շնորհիվ նրան, որ հայ բնակչությունը հիմնականում տեղակայվեց Անդրկովկասի մեծ քաղաքներում, տեղի արդյունաբերական կապիտալի գերակա մեծամասնությունն էլ կենտրանացավ հայ ձեռներեցների ձեռքում։ Թիֆլիսը, Բաքուն դարձել էին հայ մշակույթի նշանավոր կենտրոններ։ Տպագրվում էին գրքեր, զարգացած էր մամուլը, բացվել ու գործում էին հայկական մշակութային հաստատություններն ու դպրոցները։
    Տնտեսությունը՝ 20-րդ դարի սկզբին։ Հայաստանը առաջվա նման բաժանված էր երկու մասի. Արևելյանը Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի կայսրության կազմում, իսկ Արևմտյան Հայաստանը՝ սուլթանական Թուրքիայի: Դըրանով էլ բնորոշվում էին հայ ժողովրրդի երկու մասերի սոցիալ-տնտեսական և հասրակական-քաղակական կյանքի առանձնահատկությունները՝ Արևելյան Հայաստանում տեղի էին ունենւոմ Ռուսաստանի ընդհանուր զարգացման հետ անքակտելիորեն կապված առաջադիմական պրոցեսներ: Ռուսաստանը թևակոխեց իմպերիալիզմի դարաշրջանը: Արդյունբերության ինտեսնսիվ զարգացումն ընդգրկել էր ոչ միայն կայսրության կոնտրոնական շրթանները, այլև մի շարք ծայրամասեր, այդ թվում՝ Անդրկովկասը: Այստեղ են առաջացման արդյունաբերական խոշոր կենտրոններ, սկսեցաճել քաղաքային բնակչությւոնը, ստվարացավ բանվոր կոնտրոններ, սկսեց աճել քաղաքային բնակչությունը, ստվարացավ բանվոր դասակարգը: Տնտեսական կյանքի այդ պրոցեսները որոշակի ազդեցություն ունեցան ռուսական կայսրության մի մասը կազմող Արևելյան Հայաստանում: Արդյունաբերության առաջատար  ճյուղը պղնձարդյունաբերությունն էր, որի կոնտրոններն էին Ալավերդին և Զանգեզուրը: Այդ ճյուղը ունեցավ զգալի աճ, որը հետևանք էր այն բանի, որ մի կողմից Ռուսաստանը պղնփի մեծ կարիք էր զգում, իսկ մյուս կողմիցէ Հայաստանի պղնձահանքային արդյունաբերության մեջ ավելի ներթափանցեց արտասհմանյան, մասնավորապես Ֆրանսիական կապիտալը: Ալավերդու, Շամլուղի և մասամբ Ղափանի պղնձահանքների ու պղնձաձուլական գործարանների շահագործումն անցավ ֆրանսիական բաժնետիրական ընկերության ձեռքը: Անխնա կերպով շահագործելով տեղական բանվորական ուժը և որոշ չափով կատարելագործելով արտադրության տեխնոլոգիան՝ օտարերկրյա արդյունաբերողները հասան պղնձի ձուլմանավելացման: Հետագայում պղնձի արտադրությունն աճել է նաև տարիների ընթացքում, ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Առաջաին Համաշխարհայինի նախօրյակին Հայաստանը տալիս էր մաբողջ ցարական Ռուսսատանում արտադրվող պղինձի 17-տոկոսը: Զարգացավ նաև  գինու-կոնյակի արտադրությունը: Պղնձի և գինու-կոնյակի արդյունաբերության ձեռնարկությունները որոշում էին Հայաստանի արդյունաբերական դեմքը: Բացի դրանցից կային սննդի արյդունաբերության մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաև ընայնագործական տիպի արհեստանոցներ: Նաև արդյունաբերության զարգացմանը ուղեկցնում էր բնաորների թվի աճը, որին նպաստում էր նաև 20-րդ դարի սկզբն ծավալված երկաթուղային շինարարությունը: Բանվորների դրությւոնը ծանր էր՝ աշխատանքի ու կյանքի պայմանները առանձնապես անտանել էին՝ գործարաններում: Աշխատում էին 12-ից 14 ժամ ու նույնիսկ ավելի, չկար անվտանգության պայմաններ, բանվորների մեծամասնությունը հիվանդ էր ու բացի դրանից էլ աշխատավարձը շատ քիչ ու բանվորները դժգոհում էին՝ ինքնագիտակցելով իրենց շահագործումը: Անմխիթար էր գյուղացիության դրությունը: 20-դարի սկզբին գյուղում շարունակվում էր բնատնեստության քայքայման և ապրանքային հողագործության աճի պրոցեսը և գյուղացիների աղքատությունը աճում էր: Լավագույն հողերը նցնում էին կուլակներին, իսկ գյուղացին իրենց տալիս էր օտարության՝ թողնում էր գյուղը և գնում քաղաք: Գյուղի ու գյուղացիները վիճակը ահավոր՝ տիրում էր բացարձակ իրավազրկություն, ծանր հարկեր…
  2. Հիմնավորեք, որ ցարիզմն Արևելյան Հայաստանում վարում էր գաղութային քաղաքականություն;
    Արևելյան Հայաստանի միացումից հետո, ինչպես տեսանք, ցարական կառավարությունը վարչական նոր կարգեր ու օրենքներ հաստատեց այդտեղ։ Բայց դա հարցի մի կողմն էր միայն։ Չէր կարելի ամրապնդել ու հարատև դարձնել նոր կարգերը, առանց այդ կարգերի համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական բազա և դասակարգային հենարան ստեղծելու։ Ահա թե ինչու ցարական կառավարությունը, վարչական ռեֆորմների հետ միաժամանակ ձեռնամուխ եղավ Հայաստանում անցկացնելու նաև տնտեսական ռեֆորմներ։ Ցարական կառավարությունը Հայաստանի, ինչպես և ամբողջ Ան գրկով֊ կասի վրա նայում էր որպես իր գաղութի վյրա։ Պատահական չէ, որ դեռևս 1827 թվ ականին ֆինանսների մինիստր գրաֆ Կանկրինը Նիկոլայ 1-ին ներկայացրած մի զեկուցագրում Անդրկովկասն անվանում էր Ռուսաստանի գաղութt 1840 թվականին Նիկոլայ 1-ին ներկայացված մի այլ զեկուցագրում ասված է, թե Անդրկովկասի ժողովուրդն երին հարկավոր չեն համալսարաններ, ֆաբրիկաներ և գործարաններ։ Հարկավոր են առևտրական ճանապարհներ՝ Անդրկովկասը Ռուսաստանի հետ կապելու, այնտեղից հումք ստանալու և փոխարենը մանուֆակ տուբային արտադրանքներ տալու հ՛ամար։ 19-րդ դարի առաջին կեսում Անդրկովկասի գաղութացումը կատարվում էր ֆեոդալական-ճորտատիրական Ռուսաստանի կողմից։ Ցարիզմը այդ շըր֊ ջանում արտահայտում էր կալվածատեր-ճորտատերերի և առևտրականների շահերը։ Բուրժուազիայի դասակարգային շահերը, ինչպես Վ. Ի. Լեն ինն է ասում, նա սկսեց արտահայտել ավելի ուշ, Ալեքսանդր 2-րդի ժամանակ։
  3. Համեմատեք հայ ժողովրդի երկու հատվածների սոցիալ-տնտեսական դրությունը;
    Համեմատած Արևելյան Հայաստանի, որը կառավարվում էր Ռուսների կողմից, Արևմտյան Հայաստանի ժողովրդի համար կյանքը, ընթանում էր՝ Թուրքական բռնակալության ամենադաժան վարչակարգի պայմաններում՝ ավելի ծանր էր ու լի ողբերգական իրադարձություններով:  Սոցիալ-տնտեսակա ն պայմանները: — 1828—1829 թթ. ռուս-թյուրքական պատերազմը Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում աչքի ընկնող փոփոխություններ չմտցրեց։ Մնալով հետամնաց ֆեոդալական Թյուրքիայի տիրապետության տակ, Արևմտյան Հայաստանն ընկավ քաղաքական և տնտեսական ավելի ծանր պայմանների մեջ։ Հետպատերազմյան շրջանում թյուրքական կառավարությունը ուժեղացրեց իր ճնշումներն ու հալածանքները հայերի նկատմամբ։ Պատերազմի տարիներին քայքայված տնտեսությունը, ավերված գյուղերն ու քաղաքները գրեթե չվերականգնվեցին։ էրզրումի, Կարսի և Բայազետի շրջանների հայերի մասսայական գաղթը Արևելյան Հայաստան, իր հերթին զգալի հարված հասցրեց Արևմտյան Հայաստանի, առանց այգ էլ հետամնաց, էկոնոմիկա – ձին։ Այն ժամանակ, երբ Արևելյան Հայաստանը Ռո ւսաստանի տիրապետության տակ անցնելով, թևակոխեց զարգացման նոր շրջան, Արևմտյան Հայաստանըt ընդհակառակը, բռնեց հետադիմության ու անկման ուղին։  Ամփոփելով կգրեմ, որ երկո ւկողմերի համար տնեսական վիճակը լավ չի եղել, սակայն Արևմտյան Հայաստանի ժողովրդի համար ամենինչ էլ ավելի վատ է ղեղել:
  4. Սահմանեք «Արևելյան հարց» հասկացությունը;
    «Արևելյան հարց» հասկացությունն  առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսաստան, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով: Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–18 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը: Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը: 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը: Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ: Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը: Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ: 1922–23 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից: Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված:
  5. Կազմեք XIX դարի երկրորդ կեսի իրադարձությունների ժամանակագրությունը;
    1804-1813 թթ. Իրադրությունն Այսրկովկասում XIX դ. սկզբին:
    1806-1812 թթ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները
    1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը և Արևելյան / Հայաստանի միացումը Ռուսաստանին
    1828-1829 թթ. -ռուս-թուրքական պատերազմը
    1862 թ. -Զեյթունի ապստամբությունը
    1877-1878 թթ. -Ռուս-թուրքական պատերազմը
    1877-1878 թթ. -Հայկական հարցի միջազգայնացումը  
    XIX դարի 90-ական թթ -Կոտորածներն Արևմտյան Հայաստանում և հայերի ինքնապաշտպանական մարտերը

Leave a comment