Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն 2

11.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնում է, մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Զգացնել տվեց, որ նա բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցրեց, ինքն իր համար ման է գալիս:
Կհասկացնեմ, թե ես ով եմ,-զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

12.Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք):

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց՝ հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ՝ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

13.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:

ա) ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, դիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ,
ծովահեն-ծով-ա-հեն — 2 արմատ, լուսնկա-լուսն-կա — 2 արմատ, ընձուղտ-ընձ-ուղտ — 2 արմատ, նավահանգիստ-նավ-ա-հանգիստ — 2 արմատ, գիսաստղ-գիս (գես)-աստղ — 2 արմատ, դիտարշավ-դիտ-արշավ — 2 արմատ, բախտակից-բախտ-ա-կից — 2 արմատ, ճերմակաթույր-ճերմակ-ա-թույր — 2 արմատ, կամազուրկ-կամ(ք)-ա-զուրկ — 2 արմատ:

բ) մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ, կուսակցություն, աղմակարարություն, բանաստեղծություն, կարգադրիչ,
մաքրահնչյուն-մաքուր-ա-հունչ-յուն — 2 արմատ, 1 ածանց, վրիժառու-վրեժ-առ-ու — 2 արմատ, 1 ածանց, կառավարիչ-կառ-ա-վար-իչ — 2  ածանց, 1 արմատ, կուսակցություն-կուս-ա-կից-ություն — 2 արմատ, 1 ածանց, աղմակարարություն-աղմուկ-արար-ություն — 2արմատ, 1 ածանց:

գ) բառարանային, դժբախտություն, հակագիտական, տկարություն, գրչակ (ապաշնորհ գրող), գրականություն:
բառարանային-բառ-արան-ային — 1 արմատ, 2 ածանց, դժբախտություն-դժ-բախտ-ություն — 1 արմատ, 2 ածանց, հակագիտական-հակա-գիտ(գետ)-ական — 1 արմատ, 2 ածանց, տկարություն-տը-կար-ություն — 1 արմատ, 2 ածանց, գրչակ-գիր-իչ-ակ — 1 արմատ, 2 ածանց, գրականություն-գիր-ական-ություն — 1 արմատ, 2 ածանց:

14.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները հսկայական գումար հատկացրին և կրիաների համար հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները ահռելի գումար հատկացրին և կրիաների համար հարմար ապահով և լավորակ լուսավորված մի գետնուղի շինեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաքայլ ճամփորդները ավտոմեքենայի զոհ չդառնան:

15.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասությունները ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցեց բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան վրա:
Այլևս առավոտները էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը բույրը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտին մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին:

16.Նախադասությունները կետադրի՛ր:

Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբյական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և տեսավ մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ՝ մի լավ աշխարհ գտնելու:

17.Տեքստը վերականգնի՛ր՝ նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են Լուսնի վրա իջած ՉԹՕ- ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող են լինել: Դեռևս 60-ական թվականների սկզբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորներն ու տիեզերագնացներն կարող են վկայել: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ՝ չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Ինչ վերաբերում է ամերիկացիներին մամուլը այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

Leave a comment