Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն 1

1.Դուրս գրի´ր ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը: Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարված մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց, որ շատ փողոցներ է տեսել, որոնք շատ գեղեցիկ էին, բայց իր համար ամենագեղեցիկ փողոցը դա Երևանում գտնվող Նայիբի քուչեն է: Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան , ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել: Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց, որ իր համար Նայիբի քուչեն ամենասիրուն փողոցն է, որովհետև այնտեղ իրա սիրած աղջիկն է ապրում:

2.Փակագծում տրված հարցին պատասխանող նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդացրու:

Նավակն արդեն մոտեցել էր:(ո՞ւմ)
Նավակն արդեն մոտեցել էր զբոսաշրջիկներին, ովքեր կանգնած սպասում էին:
Սա պատմություն է այն մասին:(ինչի՞)
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես չարը հաղթեց բարուն:
Արդեն շատ հեռու եք:(ումի՞ց)
Արդեն շատ հեռու եք թշնամու զինվորներից:
Դեռ կլսեք նրանց մասին:(ո՞ւմ մասին)
Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր հերոսաբար կռվեցին մարտում:

3.Սկզբից 7-10 նախադասություն ավելցրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Հայրիկս ազատ ժամանակ շատ է սիրում որսի գնալ: Այս անգամն էլ բացառություն չէր: Հայրիկս և իր ընկերները առավոտ շուտ ճանապարհ ընկան: Որսը շատ հանգիստ էր ընթանում: Սակայն, հանկարծ հայրիկի ընկերներից մեկը նկատեց մի մեծ վագրի և բարձր բղավեց: Վագրը, արագացնելով իր քայլերը, եկավ դեպի նրան: Բարեբախտաբար հայրիկս կարողացավ կրակել վագրին: Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ: Փրկված են:

4.Ձեր թաղի կամ քաղաքի մասին պատմի՛ր (որտե՞ղ է, ի՞նչ դիրք ունի, ինչպիսի տներ կան. քեզ այդտեղ ինչպե՞ս ես զգում, մյուս բնակիչները նրա նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն) և պատմությունդ վերնագի՛ր:

Իմ թաղամասը

Ես բնակվում եմ Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում: Քանի որ դեռևս փոքր ժամանակվանից բնակվում եմ այս թաղամասում, այն ինձ համար շատ հոգեհարազատ է: Հարավ-արևմտյան թաղամասն ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է բնակվելու համար՝ այգիներ, բազմաթիվ խանութներ, հիվանդանոց, խաղահրապարակներ, դպրոցներ և մանկապարտեզներ: Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ և միանշանակ չէի ցանկանա բնակվել մեկ այլ թաղամասում:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային:
Հեռու գարունքինձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը: Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողորիակտորի վրա:
Տատիի այդ տարօրինակ պատմությունըվատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին
Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

6.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Հնագիտական պեղումներից պարզվել է մի բան: Մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Գիտնականները փորձերով ապացուցել են մի փաստ: Աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է: Դրա ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա: Նա կամաց-կամաց կտրում է իրեն անհանգստացնող մտքից:
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են մի բան: Մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

7.Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:
Քարանձավների միջով անցնելիս՝ շունչը պահում էր:

Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Դեռ գյուղ չհասած բոլորը գիտեին նրա հետ պատահածը:

Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:
Ձիերը խլշեցին ականջները, անգղերի կռնչողից վախեցած, ու իրար մոտեցան:                 

Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը:
Նա եկել էր Երևան օտարությունից վերադարձող ընկերոջը դիմավորելու համար:

8.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:

Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ էր դնում խոտի վրա:

Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:

Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆուտ բարձրությամբ ժայռ:
Թավուտի միջով տեսանք հիսուն ֆուտ բարձրությամբ գրանիտե ժայռ:

Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:
Խոտերը շատ լավ քողարկում էին բույնը:

9.Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:


Հողը կարոտել, հողով հպարտանալ, հողը սիրել, հողը մտաբերել,

ծնողներին սիրել, ծնողներին կարոտել, ծնողներին մտաբերել,

ընկերներին սիրել, ընկերներին կարոտել, ընկերներին մտաբերել, ընկերներով հպարտանալ,

արևը սիրել, արևին կարոտել, արևը մտաբերել,

ջրին կարոտել, ջուրը սիրել, ջուրը կարոտել, ջրով հպարտանալ,

քրոջը սիրել, քրոջը մտաբերել, քրոջը կարոտել:

10.Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:

Իմաստուն գիտնականը անընդհատ փորձում էր հասկանալ նրան:
Սպիտակ ավտոբուսը ամբողջությամբ լիքն էր շտապող ուղևորներով:
Այդ քարանձավի երկրորդ մուտքը ամուր փակ էր:

Leave a comment