Posted in Անգլերեն

“Emma Watson on American vs. British Boys” translation into Armenian

—Որքան գիտեմ, որ դու հանդիպում ես ինչ-որ մեկի հետ, ճիշտ է ես վստահ չեմ դու հարաբերությունների մեջ ես հիմա թե չէ, բայց կա չէ՞ տարբերություն անգլիացի և ամերիկացի տղաների միջև։

—Այո, հաստատ կա մեկ կամ երկու տարբերություն, որոնք ես նկատել եմ։ Անգլիացի տղաները լավ կազմվածք ունեն, նրանք շատ լավ են հագնվում և նրանք լավ դաստիարակություն ունեն։ Բայց նրանք նաև շատ զուսպ են, սովորաբար ժամադրությունների ժամանակ։ Ես սովոր եմ, որ առաջին մոտ 2 ամիսներն ինձ անտեսում են, և հետո նրանք կարող է նկատում են իմ ներկայությունը, և կարող է մի քիչ էլ սկսում են կոպիտ լինել և կարող է․․․ անցած լինի: Հետո ես եկա Ամերիկա, ու հիշում եմ, որ մի քանի գիշեր այնտեղ անցկացնելուց հետո, այդ տղան՝ Բրաունը ուղղակի մոտեցավ և ասաց “Դու ինձ դուր ես գալիս։ Արի գնանք ման գալու”։ Ու ես սենց ” Մի րոպե․․․Ի՞նչ նոր կատարվեց։” Սա մեծ մշակութային շոկ էր ինձ համար։ Ամերիկացի տղաները շատ բաց են և ուղիղ, բայց նրանք հագնում են ամառային հողաթափեր, ու ես ճիշտն ասած վստահ չեմ, որ դա ինձ դուր է գալիս։

—Դու պետք է հասկանաս թե ինչպես պահել հավասարակշռությունը այս երկուսի միջև։ Լավ, ես իսկապես մտածում եմ, որ դու ֆանտաստիկ մարդ ես և նույնիսկ ավելին, այնպես որ կարող ես վերադառնալ երբ ուզես։

—Ես անընդհատ այստեղ կլինեմ։ Երբ ես վատ օր եմ ունենում, ընկերուհիս՝ Սոֆին ինձ ուղարկում է, Դեյվիդ Բեքոմի վեր բարձրացրած բութ մատը(👍), և դա իմ օրն ավելի լավն է դարձնում:

—Դա նույնպես իմ տրամադրությունը բարձրացնելու ամենալավ բաներից է։ Դուք էլ կարող եք դնել Դեյվիդ Բեքոմի վեր բարձրացրած բութ մատը մեր սոցիալական ցանցերում։ Էմմա Ութսոն։

🤚🤚🤚

Leave a comment