Posted in Հայոց պատմություն

Պատմություն // 18-31.10

  1. Կազմեք Բագրատունյաց Հայաստանի ժամանակագրությունը;
    908– Վասպուրականի թագավորության անջատում
    914-922– Հայ-արաբական պատերազմ
    961– մայրաքաղաքի տեղափոխում Անի
    963– Վանանդի թագավորության ստեղծում
    966– Տարոնի իշխանության գրավումը Բյուզանդիայի կողմից
    978– Սյունիքի թագավորության հիմնում
    987– Սյունիքի թագավորության հիմնում
    1001– կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Անի
    1022– Հովհաննես-Սմբատի կտակ
    1045– Անիի անկում
  2. Թվարկեք Արծրունիների և Բագրատունիների պայքարի պատճառները և հետևանքները;
    Հայերը պարտվում են, սակայն 898 թ. Աֆշինի բանակում սկիզբ է առնում խոլերայի համաճարակ: Աֆշինը մահանում է, իսկ զորքը` ցրվում: 902 թ. Ատրպատականի կառավարիչ է նշանակ- վում Աֆշինի եղբայր Յուսուֆը: Նա դրդում է Վասպուրականի գա- հերեց իշխան Գագիկ Արծրունուն դավաճանության՝ 908 թ. նրան հռչակելով հայոց թագավոր: Մինչ այդ Սմբատ արքան ոչ կշռա- դատված քայլ էր կատարել. Մանազկերտի արաբներին հնազան- դեցնելու համար Արծրունյաց իշխանի օգնության դիմաց Վասպու- րականի և Սյունյաց իշխանների միջև վիճելի տարածք համարվող Նախճավանի գավառը խլելով Սյունյաց իշխանից` այն հանձնել էր Վասպուրականի Սարգիս-Աշոտ իշխանին: Վերջինիս մահից հետո Սմբատը Նախճավանը հանձնում է Սյունիքին, ինչն էլ Սար- գիս-Աշոտի որդու` Գագիկ Արծրունու դավաճանության պատճառ է դառնում: Յուսուֆի բանակը գրավում է Հայաստանի կարևոր կենտրոնները: Նրա հրամանով 910 թ. Գագիկ Արծրունին Նիգ գավառի Ձկնավաճառ վայրում ճակատամարտում է Սմբատ I֊ի բանակի դեմ, որը գլխավորում էին Սմբատի որդիները՝ Մուշեղը և Աշոտը: Արքունի զորքը պարտություն է կրում, ինչի պատճառը սևորդիների գնդի (որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ ներկայիս հունգարներին ազգակից ցեղ, որ հաստատվել էր Ուտիքի նահանգում)` ճակատամարտի դաշտը լքելն էր: Նրանք իրենց հետ բռնությամբ տանում են նաև Աշոտ արքայազնին: Մուշեղը գերի է ընկնում և սպանվում: Այս ճակատամարտից հետո Սմբատի ուժերը ջլատվում են: Նա ամրանում է այժմյան Կաղզվան քաղաքի մոտ գտնվող Կապույտ բերդում: Յուսուֆի բանակն ավերում է Սյունիքը և Հայաստանի Միջնաշխարհը: Գագիկ Արծրունու համար պարզ է դառնում, որ Յուսուֆը վերջնական հաղթանակ տանելուց հետո ասպարեզից իրեն էլ է հեռացնելու, խզում է կապերը նրա հետ և իր բանակով ամրանում Կորդուքում:
  3. Հիմնավորեք, որ Գագիկ Առաջինի օրոք Բագրատունյաց թագավորությունը հասել էր իր հզորության գագաթնակետին;
    Հայոց թագավորը կրում էր «Շահնշահ» կամ «թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսները: Դա նշանակում էր, որ Հայաստանի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած մանր թագավորություններն անվերապահորեն ենթարկվում էին Անիի Բագրատունիներին: Առանց շահնշահի հավանության նրանք չէին կարող գահակալել և հարաբերությունների մեջ մտնել հարևան պետությունների հետ: Հայոց կաթողիկոսի ընտրությունը, ինչպես Հայոց Արշակունիների օրոք, կատարվում էր Բագրատունյաց թագավորների հավանությամբ: Գագիկ Ա-ն ավելի մեծացրեց և ամրապնդեց բանակը: Այն նրա օրոք հզոր ուժ էր, որի օգնությամբ թագավորը հետզհետե ընդարձակեց արքայական տիրույթները: Գագիկ Ա-ն վերացրեց Վայոց ձորի իշխանությունը և այն միացրեց իր տիրույթներին: Ապա միացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում և Խաչեն գավառը: Վասպուրականի թագավորությունից գրավվեցին և Անիի Բագրատունիների տիրույթներին միացվեցին Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները:
  4. Ներկայացրեք Բագրատունյաց թագավորության տնտեսությունը և քաղաքային կյանքը;
    Բագրատունյաց տնտեսությունը ներառել է՝ երկրագործություն, անասնապահություն, արհեստ և առևտուր:
    Երկրագործություն: Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։  Երկրագործության զարգացմանը նպաստում էր պարարտավորումն ու հողի ոռոգումը։ Բագրատունիների թագավորության շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը, որը ենթադրում էր հին ջրանցքների նորոգում և նորերի կառուցում։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղմթերքների մշակումը։ 
    Անասնապահություն: Հայաստանի լեռնային հատվածները՝ Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն, հնուց ի վեր ունեցել ընդարձակ արոտավայրեր, որոնք հարուստ են եղել ալպիական մարգագետիններով։ Դրանք անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ 
    Արհեստ և առևտուր: Մեծ տարածում ստացան կոշկակարությունը, գդակագործությունը և մագաղաթի մշակումը։ Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»։ Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը։ Զարգացան դարբնությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը և զինագործությունը։ Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր։ Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ։ Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։ Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն։ Հայ ճարտարապետների, քարտաշների և որմնադիրների շնորհիվ կառուցապատվում էին նոր քաղաքներ ու բերդեր, քարավանատներ ու կամուրջներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր։
    Քաղաքներում առաջին հերթին զբաղվում էին առևտրով, որը իրականացվում էր արհեստագործական արտադրանքի ու գյուղատնտեսական մթերքների ու հումքի փոխանակմամբ։ Ոչխարի բրդի, բամբակի, վուշի, մետաքսաթելի, մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը։ Մեծ տարածում ստացան կոշկակարությունը, գդակագործությունը և մագաղաթի մշակումը։
    Արհեստագործության ու գյուղատնտեսության զարգացումը խթանում է ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճը։ Մի կողմից քաղաքային բնակչությունը ուներ գյուղատնտեսական մթերքների կարիք, իսկ արհեստավորները՝ գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ, մյուս կողմից՝ գյուղում անհրաժեշտ էին արհեստավորների պատրաստած գործիքներ, հագուստ ու կոշկեղեն։ Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները։ Մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ, ինչպես նաև՝ ամենամյա տոնավաճառներ։  Իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև գտնվող Հայաստանը դառնում է տարանցիկ առևտրի կարևոր կենտրոն՝ գտնվելով Մետաքսի մեծ ճանապարհի կենտրոնում։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը։ Արտաքին շուկա էին հանում հացահատիկ, ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր, մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։
  5. Թվարկեք Բագրատունյաց Հայաստանի մասնատման գործոնները, պատճառները, ձևավորված թագավորությունները և հետևանքները;
    Աշոտ Ողորմած և Սմբատ Տիեզերակալ շահնշահերի օրոք առաջացած թագավորություններն ու իշխանությունները զգալիորեն թուլացրին կենտրոնաձիգ պետության հիմքերը։ Թեև Սմբատի եղբայր Գագիկ Ա շահնշահի թագավորության շրջանում (990-1020) հայոց պետականությունն ապրեց իր վերելքը, Բագրատունիների թագավորությունը զարգացման հեռանկարներ չուներ։ «Թագավոր հայոց և վրաց» տիտղոսը կրող Գագիկ արքային ենթարկվում էին Հայկական լեռնաշխարհի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած ավատատիրական միավորները։ Բագրատունյաց թագավորների հավանությամբ էր ընտրվում նաև հայոց կաթողիկոսը, ում նստավայրը տեղափոխվել էր քաղաքամայր Անի։ 998 թվականին արաբ ամիրա Մամլանը արշավեց Բագրատունիների թագավորության վրա[3]։ Դրանից 11 տարի առաջ կործանված Դվինի ամիրայությունից հետո սա արաբների առաջին հարձակումն էր։ Արաբական զորքերի դեմ դուրս եկավ ոչ միայն Գագիկ շահնշահի զորքը, այլև` նրա հրամանատարության ներքո, Կարսի ու Տաշիր-Ձորագետի Բագրատունիների, Վրաց Բագրատիոնիների, Արծրունիների ու Սյունիների բանակները։ Սա արաբների վերջին արշավանքն էր Հայաստան, որն ավարտվեց իրենց պարտությամբ։ 1001 թվականին Գագիկ շահնշահի դեմ է ապստամբում Լոռու թագավոր Դավիթ Կյուրիկյանը հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը` իրեն համարելով գահի օրինական ժառանգորդ։ Հայոց շահնշահը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը։ Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ «Անհողին» մականունը։ Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ տիրույթների մեծ մասը։ Գագիկ Ա-ն վերացրեց նաև Վայոց ձորի իշխանությունը` խլելով Սյունիքից և միացրեց իր տիրույթներին։ Արևելքում գրավվում են Խաչենը, Փառիսոսը և Գարդմանը, իսկ հարավում Վասպուրականի թագավորությունից` Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները։ Գագիկ Ա-ի մահից հետո երկրում սկսվեց ճգնաժամ, որն ավարտվեց թագավորության անկմամբ։ 1001 թվականին բյուզանդացիները Դավիթ կյուրոպաղատ Բագրատիոնիի մահից հետո գրավեցին Տայքի իշխանությունը։ Մինչ այդ` 966 թվականին Բյուզանդիային էր բռնակցվել Տարոնի Բագրատունիների իշխանությունը։ 1008 թվականին Բագրատ III-ը հիմնադրում է Վրաց թագավորությունը։ 1021 թվականին բյուզանդացիները գրավում են նաև Վասպուրականը` տեղի Սենեքերիմ Արծրունի թագավորին առաջարկելով Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով։ Հայոց թագավորությունը գրավելու նպատակով Գագիկ շահնշահի մահից հետո բյուզանդացիները բանակցություններ են սկսում նրա որդի Հովհաննես-Սմբատի հետ (1020-1041)։ Վերջինս 1022 թվականին Տրապիզոնում ստորագրում է մի պայմանագիր, որի համաձայն իր մահից հետո երկիրը անցնելու էր Բյուզանդիային։ Չհաշտվելով դրա հետ` Հովհաննես-Սմբատի կրտսեր եղբայր Աշոտը ապստամբում է և իրեն հռչակում թագավոր։ Զինված ընդհարմանը միջամտեցին սպարապետ Վահրամ Պահլավունին և վրաց Բագրատ թագավորը։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Այրարատը։ Կրտսեր եղբայր Աշոտին, ով հայտնի դարձավ որպես Աշոտ Դ Քաջ (1022-1040), բաժին ընկան թագավորության հարավային և արևելյան շրջանները, իսկ եղբոր մահից հետո նա կժառանգեր ողջ երկիրը։ 1040 թվականին մահանում է Աշոտը, իսկ մեկ տարի անց` Հովհաննես-Սմբատը։ Գահ է բարձրանում Աշոտի որդի տասնութամյա Գագիկ Բ-ն (1042-1045)։ Նրա գահակալությունը օրինական չճանաչելով` Բյուզանդիայի Բարսեղ II կայսրը ցանկություն է հայտնում կտակով նախատեսված ժառանգությունը ստանալու։ Բյուզանդական զորքերը մի քանի անգամ հարձակվում են Հայաստանի վրա։ Իրադրությունը փոխվում է այն ժամանակ, երբ արքունիքում ազդեցիկ են դառնում բյուզանդամետ ուժերը, առաջին հերթին` Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը։ 1045 Անիի դարպասները բացվում են. մայրաքաղաքի անկումից հետո թագավորը գերեվարվում է, և պատմական հայրենիքում հայոց պետականությունը կործանվում է: 1045 թ. Բագրատունիների կենտրոնական թագավորությունը վերացվեց, և երկիրը դարձավ բյուզանդական նահանգ:
  6. Նկարագրեք Հայաստանի ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը սելջուկյան ժամանակաշրջանում;
    Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին: 1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից: Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին: Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց: Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել: 1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:
    Հայաստանի նվաճումը: Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները: 1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:
    Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա: XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:
  7. Նկարագրեք Հայաստանի ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական վիճակը մոնղոլական ժամանակաշրջանում;
    Մոնղոլների հայտնվելը Հայաստանում  Զաքարե և Իվանե եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը: Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում` Այուբյանները, իսկ արևմուտքում Իկոնիայի սելջուկները կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը:  Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության: Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից: Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը: Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին:  Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, անհիշելի ժամանակներից բնակվում էին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած ընդարձակ տափաստաններում: Քոչվորական այդ ցեղերը XIII դ. սկզբին Չինգիզ խանի կողմից միավորվեցին մեկ պետության մեջ: Նրա գլխավորությամբ մոնղոլական հորդաները հարձակման անցան և կարճ ժամանակամիջոցում վիթխարի տարածքներ նվաճեցին: Գրավելով սահմանակից երկրները՝ նրանք ամենուրեք ավերածություն էին սփռում, կոտորում բնակչությանը: Պատմիչներն ահ ու սարսափով են հիշում մոնղոլների չարագործությունները:  1220թ. 20-հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան: Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ: Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը: Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան: Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները:  Հայաստանի նվաճումը  Մոնղոլների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ 1236թ.: Նրանց 30-հազարանոց բանակը Հյուսիսարևելյան Հայաստան ներխուժեց ամռանը: Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անա
  8. Կազմեք XI-XIV դարերի հայոց պատմության հիմնական իրադարձությունների ժամանակագրությունը;
    Ռուբինյան իշխանության առաջացումը Կիլիկիայում
    Ռուբինյանների պայքարը Բյուզանդիայի դեմ
    Օտար իշխանությունների վերացումը Կիլիկիայում
    Կիլիկիայի հայկական թագավորության հռչակումը
    Հեթումյան դինաստիայի հաստատումը
    Հայ-մոնղոլական դաշինքի հաստատումը
    Կիլիկյան Հայաստանի պայքարը Եգիպտոսի Մամլուքյան սուլթանության դեմ
    Քաղաքական ճգնաժամի խորացումը: Կիլիկյան Հայաստանի անկումը
  9. Թվարկեք Կիլիկիայում հայկական պետականության առաջացման նախադրյալները;
    XI դարի վերջերին, այն ժամանակ, երբ բուն Հայաստանը զրկված էր անկախությունից և գտնվում էր օտար նվաճողների լծի տակ, Միջերկրական ծովի արևելյան ափերին՝ Կիլիկիայում, ստեղծվեց հայկական մի նոր պետություն, որը գոյատևեց մոտ 300 տարի՝ 1080 թվականից մինչև 1375 թվականը: Կիլիկիան ընկած է Փոքր Ասիայի Հարավ-արևելյան անկյունում և բաժանվում է մակերևույթով ու բնական պայմաններով իրաից խիստ կերպով տարբերվող երկու՝ լեռնային ու դաշտային մասերի: Կիլիկիայի դաշտավայրը, որ ծովի մակերևույթից ունի ընդամենը 150-200 մ բարձրույթուն, եռանկյունաձև տարածություն է, աշխարհի ամենարգավանդ հարություններից մեկը: Հին ժամանակներից ի վեր այն հայտնիէ եղել մերձարևադարձային կուլտուրաներով, բամբակով բրնձով, խաղողով: Բազմամազան է Կիլիկիայի կենդանական աշխարհը: Այն հարուստ է բնական հումքերով՝ երկաթի, պղնձի, կապարի, արծաթի, ոսկու, ծծմբի, բորակի, աղի և այլն հանքանյութերի պաշարներով: Առաջին դարում (մ.թ.ա.) Լեռնային Կիլիկան ընկնում է Հռոմեական կայսրության տիրապետության տակ: Կարճ ժամանակով նրա դաշտային մասը Տիգրանը II-ի և Պոմպեոսի միջև, այն եևս անցնում է Հռոմին, իսկ հետագայում մնում Բյուզանդական կայսրության տիրապետության տակ: Դաշտային Կիլիկիան նվաճում են նաև արաբները, իսկ ավելի ուշ՝ սելջուկները: Կիլիկիայում հնագույն ժամանակներում բնակվում էին փոքրասիական ցեղեր: Հետագայում նրա բնակչության զգալի մասը կազմում էին Հույները, ասորիները և մասամբ Հրեաները: Առաջին անգամ մեծ թվով հայեր Կիլիկիայում բնակություն են հաստատում Տիգրան II-ի օրօոք (մ. թ. ա. 95-55 ԹԹ.), երբ երկրի արևելյան մասը միացվում է Հայաստանին: VIII- XII դարերում այնտեղ են հաստատվում, որոշ թվով արաբներ ու սելջուկեր, XIII դարի սզբներից՝ արհեստավորներ ու վաճառականներ Իտալիայից:
    Կիլիկիայի Հայ բնակչության թիվն արագորեն աճում է XI դարում՝ և ավելի մեծանում XII դարի սկզբներին, եր Միջագետքի ու Փոքր Ասիայի Հայ բնակչության մեծ մասը սելջուկների ճնշման տակ սպաստան է գտնում Կիլիկայի Հայկական իշխանությունում: Հետագայում, մոնղոլների արշավանքի հետևանքով այստեղ են գալիս մեծ թվով Հայեր նաև բուն Հայաստանից՝ Մեծ Հայքից: Ենթադրում է, որ XIII դարում, երբ Կիլիկիայի Հայկական պետությունն ապրում էր իր ծաղկման շրջանը և տարածքը հասել էր իր առավելագույն չափերին (40.000 քառ. կմ), նրա բնակչության ընդհանուր թիվը կազմել է մոտ մեկ միլիոն մարդ: XI  դարում Կիլիկայում գոյություն ունեին Հայկական մի շարք իշխանություններ, որոնցից ամենակենսունակն ու նշանավոր Բագրատունի վերջին թագավոր Գագիկ II-ի մերձավորներից մեկի՝ Ռուբենի հիմնած իշխանությունն էր Լեռնային Կիլիկայում: Կիլիկայի Հայկական պետության կորիզը կազմող այդ իշխանության պաշտոնական հիմնադրման տարին համարվում է 1080 թվականը, երբ Ռուբենը բյուզանդացիներին դուրս մղեց Լեռնային Կիլիկիայի մի զգալի մասից և հռչակեց Հայկական ինքնուրույն իշխանություն: Ռուբենի հաջորդը, նրա որդի Կոստանդինը գրավեց նոր գավառներ ու բերդեր: Հայկական իշխանության սահմաններն ընդարձակելու և ամրացնելու համար Ռուբինյան իշխաններըկարողացան որոշ չափով օգտվել խաչակիրների արշավանքներից: Սակայն շատ չանցած, նույն խաչակիրները չարիք դարձան Հայկական իշխանությունների՝ այդ թվում և Կիլիկիայի Ռուբինյան իշխանության համար: Կիլիյան Հայկական իշխանությունը հարտը պայքարի մեջ էր իրեն շրջապաըող այնպիսի ախոյանների հետ, ինչպիսիք էին Բյուզանդական կայսրությունը, Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը և Անիոքի լատինական իշխանություն: Նրանց դեմ մղված արյունահեղ պատերազմների ընթացքում երկրի շատ շրջանններ բազմիցս անցել են ձեռքից-ձեռք: Սակայն Ռուբինյան իշխանները իրենց երկարատև ու համառ պայքարի հետ մեկտեղ վարպետորեն օգտագործեցին հակառակորդների միջև եղծ հակասությունները և քայլ առ քայլ ընդարձակեցին իրենց իշխանության սահմանները: Նրանք XII դրի վերջերին արդեն իշում էին գրեթե ամբողւ երկրում: Ստեղծված դրության հետ հարկադրված էին հաշտվել և՛ Բյուզանդական կայրսությւոնը, և՛ խաչակիրները: Կիլիկիայի Հայկական իշխանությունն այնքան էր հզորացել ու ընդարձակվել, որ Վյուանդիայի և խաչակիրների հմձայնությամբ, 1198 թ., Դաշտային Կիլիկիան Հայտարարվեց անկախ թագավորություն, և Լևոն II-ը կարգվեց Հայկական այդ պետության թագավոր  (1198-1219), ժամանակակիցները այդ ակտը գնահատել են իբրև Բագրատունյանց թագավորության վերականգնում նոր հողի վրա, նոր երկրում, ուր կենրոնացել էր բազմահազար Հայ բնակչություն՝ ազնվականներ,  հոգևորականներ, զինվորականներ, շինականներ, արհեստավորներ ու առևտրականներ: Մեծ հայքից և Հայաբնակ մի շարք շրջաններից Հայերի հոսքը դեպի Կիլիկիա վաելի է ուժեղանում: Կիլիկիայի Հայկական պետոությունը դառնումէ Հայ ժողովրդի քաղաքական կյանքի և մշակույթի խոշոր ու կարևոր կենտրոն: Մոտ 15 տարի տևած համառ պայքարի գնով Լևոն II-ին հաջողվում է ընդարձակել իր պետության սահմանները, որոնք ձգվում էին Ատտալիա քաղաքից (այժմ՝ Ադալիա, Միջերկրական ծովի ափին) մինչև Եփրատ և Անտիպոնտական լեռների ջրբաժան շղթաներից մինչև միջերկրական խով՝ իր մեջ առնելով նաև Անտիոքի իշխանությունը: Կարճ ժամանակով Կիլիկիայի Հայկական պետությունն է ենթարկվում նաև Կիպրոսի թագավորությունը: Կիլիայի Հայկական թագավորության հզորացումն ու տնեսական բարգավաճումն ընդհանուր առմամբ շարունակվում է մինչև XIII դարի 60-ական թվականները:  
  10. Կազմեք հայկական Կիլիկիայի ժամանակագրությունը;
    Կիլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ:  Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.): 
  11. Թվարկեք հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռները;
    Հայ Եկեղեցու կրտսեր աստիճանավորներ.
    Դպիր՝ կրտսեր աստիճանավորներին (ընթերցող, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։
    Սարկավագ՝ ընտրվում է դպիրներից։
    Քահանա (ամուսնացյալ), ով իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է Ավագ քահանայության կոչում։
    Աբեղա (կուսակրոն քահանա), շնորհիվ իր մանկավարժական, գիտական գործունեության, ստանում է գիտական աստիճան՝ Վարդապետի, ապա Ծայրագույն Վարդապետի կոչում։
    Եպիսկոպոսը Եկեղեցու Նվիրապետության ամենաբարձր կարգն է ներկայացնում։
    Արքեպիսկոպոս՝ եպիսկոպոս, ով իր արգասաբեր ծառայության համար ստանում է Արքության պատիվ։
    Պատրիարք՝ նվիրապետական աթոռներից (կենտրոններից) մեկի առաջնորդն է։
    Կաթողիկոս՝ Հայ Եկեղեցու գլուխն ու ղեկավարն է։ Հայ Եկեղեցում նա ավելի բարձր է կանգնած պատրիարքներից, արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից։ Նա սովորաբար ընտրվում է եպիսկոպոսներից և ընտրվելուց հետո համարվում է «Առաջինը հավասարների մեջ»։

Leave a comment