Posted in Գրականություն

Առվակը և քարը | թարգմանություն

Հոսում էր առուն դեպի գետը, զրնգում, ուրախանում: Հանկարծ նրա ճանապարհին մի մեծ քար կանգնեց: Առվակը խփվեց նրան, հրեց, հրեց, բայց չկարողացավ շարժել քարը: Նապաստակը եկավ ջուր խմելու: Առվակը խնդրեց նրան.

-Նապաստա’կ, նապաստա’կ, տեղափոխի’ր քարը: Ես այլևս չեմ կարողանում հոսել:

Նապաստակը հրեց քարը, չկարողացավ տեղաշարժել այն ու, ու հեռացավ: Վարազը եկավ ջուր խմելու: Առվակը խնդրեց.

-Վարա’զ, վարա’զ, տեղափոխի’ր քարը: Ես այլևս չեմ կարող հոսել:

Վարազը հրեց քարը, չկարողացավ տեղաշարժել այն ու, ու հեռացավ: Արջը եկավ ջուր խմելու: Առվակը խնդրեց.

-Ա’րջ, ա’րջ, տեղափոխի’ր քարը: Ես այլևս չեմ կարող հոսել:

Արջը հրեց, հրեց քարը, չկարողացավ տեղաշարժել այն ու, ու հեռացավ: Խլուրդը դուրս եկավ փոսից և ասաց.

-Առվա’կ, ջու’ր տուր խմեմ, և ես կտեղափոխեմ քարը:

-Ինչպե՞ս կարող ես դու, լինելով փոքր ու կույր, քարը տեղափոխել: Նրան նապաստակը, վայրի վարազն ու արջը հրեցին, հրեցին և չկարողացավ տեղաշարժել:

Խլուրդը ջուրը խմեց, հագեցավ: Եվ սկսեց քարի տակ փորել: Նա փորեց և քանդեց քարի տակ ամբողջ հողը: Քարը շարժվեց և ընկավ փոսի մեջ:

Առվակը անչափ ուրախացավ, զրնգաց, քչքչաց և շարունակեց հոսել դեպի գետը:

աղբյուրը

Leave a comment