Պատմվածքի գլխավոր հերոսը Շիդհարն է, ով ժամանակ առ ժամանակ այցելելով իրեն ծանոթ քաղաքը, նկատում է, որ այն զարմանալիորեն փոփոխվում է: Այս պատմվածքի միջոցով Ավետիք Իսահակյանը ցանկանում է ասել, որ ոչինչ հավերժական չէ: Ամեն օր փոխվում են մարդիկ, փոխվում է կյանքը․․․ Մենք չենք կարող անգամ պատկերացնել, թե ինչ կարող է մեզ հետ տեղի ունենալ վաղը կամ մոտ ապագայում: Մենք ապրում ենք ներկայում, որը միակ ճշմարտությունն է: Ապրում ենք առանց իմանալու թե վաղը ինչ կլինի: Ապագան ոչ հստակ, անհիմն մի երևույթ է, անցյալը անիրականություն, ներկան՝ ստույգ, իսկ փոփոխությունը անմիջական։