Posted in Գրականություն

«Սաադիի վերջին գարունը»

«Սաադիի վերջին գարունը» ստեղծագործության մեջ նկարագրվում է Սաադիի վեջին գարնան օրերից մեկը: Սաադիի կյանքը կարելի է բաժանել 3 փուլի՝ դպրոցական (1205 — 1226), թափառական (1226 — 1256) և շեյխական (1256 — 1291)։ «Սաադի» մականունը ստացել է աթաբեկ Ֆարս Սաադա իբն Զանգիի անունից, ում մոտ ծառայում էր նրա հայրը և ով մասամբ դաստիարակել է Սաադիին։ Սովորել է սուֆիական շեյխերի մոտ և փորձել է մտնել նրանց ասկետական իդեալների մեջ։ Սովորելու տարիներին էլ սկսել է ստեղծագործել, և նրա այդ ժամանակաշրջանի բանաստեղծությունները լի են կյանքի պատանեկան սիրով։ Արդեն ծերության տարիներին նա խոստովանել է, որ սիրել է երաժշտությունը, չնայած իր հայտնի ուսուցիչ Աբուլ-Ֆարաջ Ջուզիի հակառակ համոզմունքների։ Մոնղոլների հարձակումը Իրանի վրա պատճառ դարձավ, որ Սաադին լքի հայրենիքը և իր կյանքի հետագա 30 տարիները անցկացնի տարբեր իսլամադավան երկրներում, սակայն օտարության մեջ։ Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։ Արաբական դասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը։ Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում։ Այնտեղից նրան որպես ստրուկ գնում է մի հարուստ՝ Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ։ Չդիմանալով այդպիսի կյանքին՝ Սաադին փախչում է Հյուսիսային Աֆրիկա։ Դեգերելով ամբողջ Փոքր Ասիայով, նա հանգրվանում է իր ծննդավայր Շիրազում և իր որդու՝ Աբու-Բեքրի հովանավորությամբ մինչև կյանքի վերջ բնակվում է վանքում։

Leave a comment