Posted in Գրականություն

Ավետիք Իսահակյան «Լիլիթը»

Ավետիք Իսահակյանը իր «Լիլիթը» պատմվածքում պատմում էր, որ նախքան Եվան, Աստված ստեղծել է նաև մեկ այլ աղջկա, ում կոչել է Լիլիթ: Լինելով հրեղեն, հրաշագեղ մի էակ՝ Լիլիթը իրեն համարում էր դրախտի ամենակատարյալը: Նա անընդհատ փորձում էր հրապուրել Ադամին, սակայն նրան Ադամը ամենևին էլ չէր հետաքրքրում։ Ադամը Լիլիթին շատ էր սիրում և պատրաստ էր նրա համար անել անհնարինը: Իսկ Լիլիթը այդ ամենը չգնահատելով՝ միայն մտածում էր դրախտի բարիքների մասին: Որոշ ժամանակ անց Լիլիթը գնում է սատանայի մոտ և հնազանդվում նրան: Երբ Աստված Լիլիթին կրկին ուղարկում է Ադամի մոտ, այս անգամ էլ Լիլիթը փախչում է, և Ադամը այլևս նրան չի տեսնում: Հենց այդ ժամանակ էլ Աստված ստեղծում է Եվային, ով հնազանդվում և սիրում է Ադամին: Սակայն միևնույն է Ադամը Եվայի մեջ իր սիրելի Լիլիթին է տեսնում:

Կարծում եմ պատմվածքը ցույց է տալիս, որ ինչքան էլ նեղացած լինես քեզ սիրելի և հարազատ մարդկանցից, ինչքան էլ չկարողանաս ներել նրանց, միևնույն է հոգու խորքում միշտ սիրում ես նրանց և կարոտում: Եվ չնայած Լիլիթի վատ արարքներին, Ադամը պատրաստ էր նրան ներել, ինչը խոսում է նրա մեծ, գեղեցիկ և մաքուր սիրո մասին:

Leave a comment