Posted in Գրականություն

Ավետիք Իսահակյան «Եղնիկը»

Ավետիք Իսահակյանի «Եղնիկը» ստեղծագործությունը նա գրել է իր ընկերոջ պատմածի հիմնման վրա։ Նրա բարեկամ որսորդներից մեկը, մի մատաղ ու խարտյաշ եղնիկ է նվիրում իրենց։ Եղնիկը փոքր տարիքից շրջապատված լինելով երեխաներով, կամաց-կամաց ընտելանում է նրանց հետ՝ այլևս չի փախչում, չի վախենում, նրանց հետ խաղում և վազում է։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, եղնիկը բոլորից թաքուն բարձրանում էր պատշգամբ և խորհրդավոր հայացքը սևեռելով դեպի հեռավոր անտառներով փաթաթված սարերը, անթարթ հայացքով դիտում էր։ Նա կարծես հիշում էր իր առաջին քայլերը անտառի թավուտներում, թե ինչպես էր մայրը իրեն կաթ տալիս, ինչպես էր քամին օրոր երգում իր համար։ Նա երբեմն այնքան էր ընկղմվում իր ապրումների մեջ, որ չէր նկատում իր կողքին կանգնածներին, իսկ սթափվելուն պես ակնթարթորեն չքանում էր։ Նրա սև և ջինջ աչքերի մեջ կարոտի նշույլներն էին փայլում։ Մի երեկո ուժգին փոթորիկ է սկսվում և քամին բերում իրենց է հասցնում անտառի աղմուկն ու մռունչը։ Թվում էր, թե քամին եղնիկին հարազատ լեզվով կանչում է իրեն, դեպի տուն՝ դեպի հարազատ անտառը։ Հանկարծ քամին բացում է լուսամուտի փեղկը և եղնիկը առանց երկար մտացելու դուրս է թռչում և կորում անտառի խավարի մեջ։

Leave a comment