- Թվարկեք Հայկական լեռնաշխարհի հիմնական աշխարհագրական օբյեկտները;
Լեռներ՝ Մասիս, Սիս, Արագած, Սիփան, Կապուտջուղ, Նեմրութ․․․․
Լճեր՝ Սևանա, Վանա, Ուրմիո․․․
Գետեր՝ Արաքս, Տիգրիս, Եփրատ, Կուր, Ճորոխ, Գայլ․․․
Կղզիներ՝ Աղթամար, Կտուց, Լիմ, Արտեր - Ներկայացրեք Հայաստանի պատմավարչական բաժանումները հայկական քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում;
Ք․ա․ 4-րդ դարում Հայաստանը բաժանվեց երկու քաղաքական միավորի՝ Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների։ Ք․ա 3-րդ դարում Մեծ Հայքից առանձնացավ Ծոփք-Կոմագենեի թագավորությունը, որը իր հերթին բաժանվեց Ծոփքի և Կոմագենեի թագավորությունների։ Արտաշես Ա-ի օրոք մարերի Փայտակարան-Կասպքի ու հարևան երկրամասերի գրավումով և Տիգրան Բ Մեծի կողմից Ծոփքի վերամիավորումով, վերջնականապես ձևավորվեց Մեծ Հայքի տարածքը։ Վերջինս բաժանված էր աշխարհների կամ նահանգների։ Դրանք էին՝ Ծոփք, Բարձր Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կոտայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք, Այրարատ աշխարհները։ Յուրաքանչյուր նահանգ բաժանված էր գավառների, որոնց ընդհանուր թիվը մոտ 200 էր։ Մեծ Հայքի թագավորությունը 4-րդ դարում ուներ մոտ 300.000 կմ քառ․ տարածք։ - Շարադրեք պատմաաշխարհագրական միջավայրի ազդեցությունը հայոց պատմության վրա;
Հայկական լեռնաշխարհի բարձրադիր դիրքը ռազամվարական առավելություն է ապահովել շրջակա տարածքի նկատմամբ։ Չնայած լեռներով կտրտված տեղանքը հաղորդակցման դժվարություններ է ստեղծել մարդկանց համար, սակայն այն լիքը առավելություններ է տվել երկիրն արտաքին թշնամիներից պաշտպանելու համար։ Միաժամանակ, բարձրադիր լեռները հարուստ լինելով ջրային պաշարներով դաշտավայրերը ոռոգելու, բնակչությանը ջրով ապահովելու հնարավորություն են ունեցել։ Հ․ Լ․ եղել է միջազգային տարանցիկ ուղիների վրա, ինչը նպաստել է հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային զարգացմանը։ - Տվեք նախնադարի պարբերացումը;
Նախնադարը մարդկության պատմության ամենավաղ շրջանն է: Նախնադարյան շրջանը նախորդում է քաղաքակրթական շրջանին՝ մինչ պետական կազմավորումների ձևավորումը և Բռոնզի դարը։ Բաժանվում է երեք դարաշրջանների։ Քարի դարը ամենահին և ամենաերկար շրջանն է։ Քարի դարից հետո սկսվում է պղնձի-քարի դարը, որին էլ հաջորդում է բրոնզի դարը։ - Թվարկեք Հայկական լեռնաշխարհի գլխավոր նախնադարյան հնավայրերը;
Արզնի՝ Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով։ Արզնիի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին։,
Նուռնուս՝ Նուռնուսն ունի XIII դարի եկեղեցի, իսկ գյուղի մոտ, Հրազդանի ափին, նշմարվում են քարեդարյան քարայրեր (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ),
Ջրաբեր՝ Գյուղից հյուսիս հայտնաբերվել են ստորին քարե դարի արեւելյան շրջանին բնորոշ քարե գործիքներ,
Հատիս՝ Հատիս, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում մարզկենտրոնից 53 կմ հարավ Հատիս լեռան ստորոտին,
Ապարան՝ Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա,
Արտենի՝Արտենի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Թալին քաղաքից մոտ 14 կմ հարավ-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1200 մ։ - Պատմեք հայոց ծագումնաբանության մասին;
Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հ․ Լ․։ Ք․ա․ 4-2-րդ դարերում այնտեղ ապրում էին բազմաթիվ ցեղեր, որոնք պատկանում էին հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այն զբաղեցրել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելքը, Միջագետքի հյուսիսը և Իրանի Հյուսիսարևմուտքը: Այտեղ բնակվում էին ոչ միայն հայերի, ալն նաև հույների, պարսիկների, գերմանացիների, հնդիկների, ռուսների և այն ժողովուրդների նախնիները։ Ք․ա 4-րդ դարի վերջերը՝ այն ժողովուրդը, որը խոսել է հնդեվրոպական լեզվաընտանիքով, դուրս եկել նախահայրենիքից և տարածվել է Հնդկաստանից մինչև Եվրոպա ընկած շրջանները։ Հայերը հնդեվրոպական միակ տեղաբնիկ ժողովուրդն են, որ ձևավորվել են նախահայրենիքում և մնացել են այտեղ։ - Թվարկեք հայկական վաղ պետական կազմավորումները և նրանց պատմության հիմնական իրադարձությունները։
Արատտա։ Այն հիշատակվում է Ք․ա. 27-16-րդ դարերում։ Ըստ շումերական արձանագրությունների՝ այդ երկիրը տեղադրվում է Վանա լճի ավազանում և նրանից հարավ-արևմուտք ընկած տարածքներում։ Այն տնտեսաօես զարգացած երկիր էր, ուներ մարտունակ բանակ։
Հայասա։ Ք.ա. 16-13-րդ խեթական արձանագրություններ կան Եվրոպայից դեպի արևելք և հյուսիս գտնվող Հայասա // Հայասա-Ազզի երկրի մասին։ Խեթական արքաները բազմաթիվ արշավանքներ են կատարել, այն նվաճելու մտադրությամբ, բայց անհաջողությունների են մատնվել։ Այն ունեցել է թագավոր, 700 մարտակառք, և 10.000-անոց զինված ուժեր։
Թեգարամա։ Հ․ Լ․ արևմուտքում, Եփրատի աջ ափին գտնվել է Թեգարամա երկիրը։ Աստվածաշնչում կոչվում է Թորգոմի տուն։ Թորգոմը եղել է Հայկի հայրը։
Նաիրի։ Ասորեստանյան արձանագրություններում Ք․ա 2 հազարամյակներում հիշատակվում է Նաիրին, որը եղել է Վանի լճի և Եփրատի հովտի միջև։ Եղել է հզոր կազմավորում, որը միավորել է տասնյակ ցեղեր։
Ուրուատրի։ Այն գտնվել է Վանա լճից հարավ և միավորել է ութ ցեղի։
Հայկյաններ։ Հ․ Լ․ առաջին միասնական հայկական պետությունը Հայկյանների Արարատյան թագավորություններ, որը հանդես է գալիս Ք․ա․ 11-րդ դարի վեջին։ Տերության առաջին արքան Արամայիս Նահապետն էր։ Նրա օրոք Արարատյան թագավորությունն ընդարձակվում է ներառելով՝ Շիրակը, Գուգարքը, Սյունիքը և Ուտիքը։ Ասորեստանում Արարատյան թագավորությունը հայտնի էր Ուրարտու անունով։ - Պատմեք Միտանի և Հայասա պետությունների մասին;
Միտանի պետություն: Խեթական թագավորության հզորության, ժամանակավոր թուլացման շրջանում Ք.ա. 15-րդ դարում՝ Առաջավոր Ասիայում՝ Ասորիքի և Միջագետքի հյուսիսում, կազմավորվեց խուռիական Միտաննի (Մաիտանի) պետությունը: Միտաննին հաջողությամբ պայքարում էր եգիպտացիների և խեթերի դեմ և շուտով իրեն ենթարկեց ողջ Ասորիքը և հարևան Ասորեստանը դարձավ նրա հարկատուն: Միտաննիի առաջ խաղացումը կանգ առավ եգիպտական փարավոն Թութմոս Գ–ի արշավանքների հետևանքով: Ավելի ուշ Եգիպտոսի և Միտաննիի միջև կնքվեց խաղաղության դաշինք, որն ամրապնդվեց խնամիական կապերով, և նրանց միջև հաստատվեցին քաղաքական, տնտեսական, ու մշակութային կապեր։ Միջերկրածովյան արևելյան ավազանի հարավն անցավ Եգիպտոսի նոր թագավորության տիրակալներին, իսկ հյուսիսը Հայաստանի հարավում և հյուսիսային Միջագետքում բարձրացող Միտաննի հնդեվրոպական թագավորությանը, որի տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ Հայկազուններ:
Հայասա պետությունը: Ք.ա. 15-13 դարերում Հայաստանի արևմուտքում բնակվող խեթերը մեր երկիրը կոչում էրն « Հայասա», որը խեթերենից թարգմանաբար՝ նշանակում է «հայերի երկիր»: Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, դիցարանը, դպիրները, որոնք վարում էին պետական գրագրությունը: Հայասան ռազմադաշտ էր հանում 700 մարտակառքից և 10 000-ոց հետևակառքից բաղկացած բանակ: Այդ ժամանակաշրջանի համար դա բավականին հզոր էր: - Շարադրեք Նաիրյան երկրների պատմության ժամանակագրությունը;
Նաիրի երկիրը:
Ք.ա. 13 – 10-րդ դարերում Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում հիշատակում են Նաիրի երկիրը: Ասորեստանի արձանագրություններում Նաիրին հիշատակվում է, որպես՝ «ընդարձակ, հնազանդություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»: Ք.ա. 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս, որպես մեկ միասնական պետություն: - Բացատրեք «Ուրարտու» անվանումը:
«Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է: