Այս պատմությունը մի հաղթանդամ հայ մկան մասին է, որի անունը Արտաշ է։
Ամեն օր կենդանաբանական այգու աշխատողները մկներ էին տանում Ռալֆ անունով օձին կերակրելու համար։ Մի օր Ռալֆի մոտ տարան Արտաշին։ Ինքնավստահ օձը հանգիստ պատրաստվում էր ուտեր մկանը, քանի որ մտածում էր, որ Արտաշը մյուս մկների նման թույլ է և վախկոտ։ Սակայն Արտաշը իր մեջ ահռելի ուժ գտնելով հարձակվեց օձի վրա։ Նա մի քանի անգամ ցատկեց օձի գլխին և ապշած օձը վախից փախավ իր հետնախուցը: Այս կռվին ականատես եղավ կենդանաբանական այգու աշխատողներից մեկը։ Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է: Բայց դա չվերաբերվեց Արտաշին։
Այս պատմությունից երկու բան է հետևում՝
- Պետք չէ նմանվել մյուսներին և համակերպվել ճակատագրի հետ։ Պետք է չհանձնվել և պայքարել մինչև վերջ, փորձելով ելք գտնել։
- Պետք չէ դատել ինչ-որ բան միայն տեսքից ելնելով։ Միշտ չէ, օրինակ, որ մեծը հաղթում է փոքրին։
Մի դատի՜ր գիրքը նրա կազմից ելնելով