Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:

Պատերազմ ասելով ես հասկանում եմ թշնամություն և ատելություն մարդկանց, ժողովուրդների կամ երկրների միջև․․․Այն ամենասարսափելի, ամենադաժան և կործանարար երևույթներից է։ Իմ կարծիքով, շատ դեպքերում պատերազմի հիմք է դառնում նաև մարդու եսասիրությունը, որը փորձում է գոյատևել ամեն կերպ։
Ես կարծում եմ, որ խաղաղությունը դա թշնամության և ատելության բացակայումն է։ Այն հավասարազոր է երջանկությանը, բարությանը, ներդաշնակությանը․․․Մնեք բոլորս պետք է ձգտենք ապրել խաղաղության մեջ։

  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:

Սերը լավագույն զգացմունքներից է, որը մարդը կարող է ապրել։ Այն շատ դժվար է նկարագրել։ Սերը կարող է լինել ծնողների, կենդանիների, հակառակ սեռի, արվեստի նկատմամբ։ Մենք այլևս չենք պատկերացնում մեր կյանքը առանց նրանց։ Մենք միշտ ցանկանում ենք, որ այն ինչը կամ ում մենք սիրում ենք լինեն մեզ հետ և անում ենք նրանց համար միայն լավ բաներ։

  • Ե՞րբ և ինչո՞ւ են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:

Ատելությունը գոյություն ունի, որովհետև որոշ մարդիկ վատն են ու չար: Նրանց մոտ գերակշռում են այն բնավորության գծերը ինչպիսին են՝ եսասիրությունը, ագահությունը, շահույթի ձգտումը, հպարտությունը, նախանձը, կարիերիզմը: Սեփականին հասնելու համար, նման մարդիկ պատրաստ են ամեն ինչի։

  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:

Շատերը որոշ հատկանիշներ վերագրում են կոնկրետ ինչ-որ ազգի, ինչը, շատ սխալ է։ Լինելով մի ազգի ներկայացուցիչ, դու չես պարտավորվում ընդունել և համակարծիք լինել այն ամենի հետ, ինչ կատարվում է քո երկրի և հակառակորդի իշխանությունների միջև։ Հերմանն ու Գրիգորը նման էին նրանով, որ նրանք չէին դատում անհատին, նրա ազգությունից ելնելով։


Leave a comment