«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է այլընտրանքային ծրագրով ուսուցում՝ կլոր սեղաններ, քննարկումներ, նախագծեր, ճամփորդություններ և այլն, նաև դպրոցը չի սահմանափակում մեր ընտրության հնարավորությունները, աշակերտները կարող են ընտրել մեր ուսուցիչներին, ուսուցման տեսակը և նախընտրած առարկաները։ Այսինքն՝ մեր կրթահամալիրի գնահատումը տարբերվում է այլ դպրոցների գնահատման համակարգից։ Գնահատելիս ուսուցիչը հաշվի է առնում ոչ միայն աշակերտի կատարած տնային աշխատանքը այլ նաև մասնակցությունը քննարկումներին և նախագծերին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում չեն կարող կիրառվել ԳԹԿ-ի մշակված թեստերը , քանի որ հանրակրթական դպրոցներում ստացած գիտելիքները տարբերվում են մեր դպրոցում ստացած հմտություններից։ Բացի այդ ես կարծում եմ, որ թեստերը գիտելիքի ստուգման սխալ միջոց են, քանի որ պատասխանները կարելի է սովորել անգիր կամ արտագրել։ Այստեղ յուրաքանչյուր աշակերտ ունի իր անհատական ծրագիրը, նպատակը։ Օրինակ՝ եթե մարդն ուզում է դառնալ գրող նա կսովորի մաթեմատիկան նվազագույն ծրագրով՝, փոխարենը ընտրելով հայոց լեզվի խորացված դասընթացը։ Համեցե՜ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ կծանոթանաք մեր այլընտրանքային առարկաներին, կզրուցեք սովորողների հետ և կստուգեք նրանց գիտելիքները։