Գարունը իմ սիրած եղանակներից է։ Եվ դա զարմանալի չէ։ Գարունը ինձ տալիս է երջանկության և գալիք փոփոխությունների զգացողություն և յուրահատուկ գարնանային տրամադրություն։
Գարնանային արևի առաջին շողերը արդեն ասում են, որ երկար և սառը ձմեռն արդեն ավարտվել է, եկել է նոր զարմանալի և ուրախ ժամանակը։ Արևը տաքացնում է, ծաղիկները ծաղկում են, գետերը հոսում են․․․
Բնության համար գալիս է արթնանալու ժամանակը։ Պետք է ուղղակի հայտնվել գարնանային անտառում, որպեսզի տեսնել, թե ինչպես է արթնանում այն։ Թեթևությունը և ուրախությունը նկատվում են ամենուր։ Արևի առաջին մեղմ ճառագայթները լուսավորում են ձյունից և սառույցից ազատված հողը։ Իսկ հալված տեղերում արդեն հայտնվում են առաջին ծաղիկները՝ ձնծաղիկները։ Նման ծաղիկները չես էլ ուզում քաղես, նրանցով կարելի է միայն հիանալ։ Իսկապես գարունը ամենասպասված եղանակն է։