Posted in Իրավունք

Ընտանեկան իրավունք

Հարցեր՝

  • Ինչ է ամուսնությունը և որոնք են դրա հատկանիշները

    Ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր ու իրավահավասար միությունն է՝ ընտանիք կազմելու նպատակով։

  • Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները

Ամուսնության հիմնական պայմաններն են՝ չափահաս լինելը, փոխադարձ համաձայնությունը և ուրիշ ամուսնական կապ չհաստատելը ամուսնության ժամանակ, իսկ արգելքներն են՝ անչափահաս լինելը, ուրիշ ամուսնական կապ ունենալը ամուսնության ժամանակ և այլն։

  • Որոնք են ամուսնության դադարման հիմքերը

Ամուսնությունը կարող է դադարել ամուսինների կամ նրանցից մեկի ցանկությամբ, ամուսինների մեկի մահվան պատճառով և այլն:

  • Որ դեպքում է ամուսնալուծությունը կատարվում արտադատական կարգով

Ամուսինները արտադատական կարգով են բաժանվում, եթե իրար մեջ լուծում են բոլոր խնդիրները։

  • Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով

Եթե ամուսինների միջև գոյություն ունի վեճ, ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով:

  • Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով

Դատարանն ամուսնալուծության վճռով է լուծում օրինակ՝ գույքը կիսելու կամ երեխայի հետ կապված անհաշտությունները։

  • Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները

Ամուսինները պարտավոր են հարգել միմյանց, ունենալ փոխօգնություն ցուցաբերել և հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության և զարգացման մասին։

Leave a comment