Posted in Հայոց լեզու

Մենիմաստ ու բազմիմաստ բառեր

1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։

Հաց, ծով, քար, երկաթե։

Հացը շատ արժեքավոր ուտելիք է մարդկանց համար։
Նա շատ դժվարությամբ է վաստակում իր օրվա հացը։

Լիլիթը սիրում է նստել ծովի ափին։
Կապույտ երկինքը նրան ծով էր թվում։

Ոչ ոք չի էլ կասկածում, որ այնտեղ ոսկի ու թանկարժեք քարեր են…
Դասարանում քար լռություն էր տիրում։

Այս երկաթե մահճակալը շատ անհարմար է։
Նա իր երկաթե կամքի շնորհիվ հասավ իր նպատակին։

2. Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։

1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն բաց վանկերից։

1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա

4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե

8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

4. Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։

1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատայի
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հ(ը)րուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապ(ը)նակ, ջերմամեկուսիչ

4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շ(ը)քեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջ(ը)րահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թ(ը)խվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

Leave a comment