Posted in Քաղաքագիտություն

Պատերազմի միջազգային իրավական կարգավորում

Պատերազմի միջազգային իրավական կարգավորում, պատերազմը ոչ խրախուսվում և ոչ էլ արգելվում է միջազգային մարդասիրական իրավունքի կողմից։ Պատերազմի հարցում մարդասիրական իրավունքը հենվում է միջազգային իրավունքի ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների վրա։ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, սակայն, արգելում է պատերզամը։ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են բոլոր դեպքերում տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այն պետությունը, որն իր նպատակներին հասնելու համար փորձում է ուժ գործադրել այլ պետության նկատմամբ, ոտնահարում է միջազգային իրավունքը և ագրեսիա կատարում, անգամ արդարացված լինելու դեպքում։ Միջազգային մարդասիրական իրավունքը սկսում է գործել, երբ զինված ընդհարումը սկսվել է, անկախ սկսվելու պատճառներից։

Միջազգային մարդասիրական իրավունքի ճյուղերն ու տեսակները զինված ընդհարումների վերաբերյալ

Միջազգային մարդասիրական իրավունքը բաժանվում է 2 ճյուղի՝

  • «Ժնևի իրավունք»-նպատակն է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը
  • «Հաագայի իրավունք»-սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները

Վերը նշված միջազգային պայմանագրերը ընդունվել են 1977 թվականին, համապատասխանաբար Ժնևում և Հաագայում։ Միջազգային մարդասիրական իրավունքը ճանաչում է զինված ընդհանրումների 2 տեսակ՝

  • Միջազգային բնույթի ընդհանրումներ
  • Ոչ միջազգային բնույթի ընդհանրումներ

Միջազգային բնույթի ընդհանրումներ

Միջազգային բնույթի ընդհանրումն առնվազն 2 պետությունների զինված ուժերի միջև բախումն է։ Միջազգային բնույթի զինված ընդհանրում է նաև ազգային-ազատագրական պատերազմը։

Ոչ միջազգային բնույթի ընդհանրումներ

Ոչ միջազգային բնույթի ընդհանրումը որևէ պետության տարածքում վերջինիս կանոնավոր զինված ուժերի և կազմակերպված զինված խմբի կամ կազմակերպված զինված խմբերի միջև բախումն է։

Leave a comment