1․ Գտնե՛լ խնդիրները և որոշե՛լ տեսակը։
Մի բարձրուղեշ ծառի մոտով անցնելիս ինձ թվաց, թե լսում եմ մարդկային բազմաթիվ ձայներ և երաժշտության նման ինչ-որ ելևէջներ: Նայեցի աջ ու ձախ, բայց ոչինչ չտեսա: Ձայները դադարեցին և մի քանի վայրկյանից նորից կրկնվեցին: Պարզվեց, որ դրանք գալիս են տասնինը-քսան մետր բարձրություն ունեցող այդ ծառից: Երբ մի թեթև սյուք է անցնում ճյուղերի միջով, ծառի ասեղնաձև տերևները, իրար շփվելով, մի տեսակ նվագահանդեսի պատրանք են ստեղծում: Հիշեցի, որ մի գրքում վաղուց կարդացել էի այդ ծառի մասին:
- Միջոցի անուղղակի խնդիր-շփվելով
- Վերաբերության խնդիր-ծառից, ծառի մասին
2. Գտնե՛լ պարագաները և որոշե՛լ տեսակը։
Ամեն առավոտ՝ ժամը վեցին, ես բարձրանում էի կանաչազարդ բլրի գագաթը՝ ոսկեվառ արևածագը տեսնելու: Բարձրաբերձ լեռներից փչում էր վաղորդյան սարսռեցնող զովությունը, և դրանից կնճռոտվում էր լճի վիթխարի կապույտ հայելին: Արևի դեղնազօծ սկավառակը ելնում էր Այծեմնասարի խորդուբորդ թիկունքից, և այդ պահին լիճն առկայծում էր երփնավառ ծփանքով: Լսվում էր աղավնիների կանչը մոտակա քարափից, և երամը փռփռոցով օդ էր բարձրանում՝ լողալու արևի առաջին ոսկեզօծ շողերում:
- Ժամանակի պարագա-ամեն առավոտ, ժամը վեցին, այդ պահին
- Տեղի պարագա-բլրի գագաթը, լեռներից, մոտակա քարափից
- Ձևի պարագա-երփնավառ ծփանքով, փռփռոցով
- Պատճառի պարագա-թիկունքից, դրանից