Մշո բարբառ
Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:- Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:Բըլէ Համբօն չըլսէց:
Գյումրու/Կարնո բարբառ
Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:- Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:Հըմը Համբօն չըլսէց:
Զեյթունի բարբառ
Կեղացը Համփըյուն դօնը գըռըէվ էյ յընգի:Համփօյը գո գուզանէյ յու իյ դասնէյգու դայու Կուկույը քաղօք դանը, պօնի մը դոր, յույ մոըյթ տառնօր ու ծավծավա: Գընըգն ա օյզօր չօ գունէյ:- Չօ գուզիմ, էմ մասում բօլուզը ան անավոըտ աշխօյը մի ըցգի, չօ գուզիմ,- գու գուլէյ գընըգը:Ամմա Համփօյը չի լըսից:
Մեղրու բարբառ
Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ:Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի: Կընէկը հօժար չէ լու:- Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը:Համա Համբօ լիսուլ չի:
Ղարաբաղի բարբառ
Շինացի Համբօն տօնը կըռէվ ար ինգյալ:Համբօն օզըմ ար ուրան տանէրկու տըրէկան Քրիքօրին տանի քաղաք մի կօրծու տա, վըէր մառթ տառնա, աշխադանք անի: Ամա կընէկը ռազի չար:- Օզըմ չըմ, իմ քէօրփա րախան էն անդէր աշխարքը մի քէիցիլ, օզըմ չըմ,- լէաց ար ինում կընէկը:Ամա Համբօն անգուճ չըկալավ:
Կապանի խոսվածք
Շընեցի Համբօյի տօնը կըռէվ լյա ընգած:Համբօն օզըմ լյա իրա տանէրկու տըրէկան Գրիքօրեն տանե քաղաք մի գօրծու տա, վըր մառթ տըռնա, աշխատանք անէ: Ամա կընէկը ռազի չի լյա:- Օզըմ չըմ, իմ քյօրփա խօխեն էն անդէր աշխարքը մա քցե, օզում չըմ,- լեց լյա նյում կընէգը:Ամա Համբօն անջուկ չի րա:
Մարտունու բարբառ
/Վարդենիկի/Գեղացի Համբոյ տուն կռիվ էր հնգե։ Համբոն գուզեր հուր տասներկու տարեկան Գիքորին տանա քաղաք, մե գործի տա, օր մարթ դառնա, աշխատանք էնա։ Կնիկ ջամաձայնվեր։ -Ջուզեմ, իմ քոռփա ճժուն էտ անիծվուկ աշխար մի թալ, ջուզեմ, -գիլեր կնիկ։ Բայց Համբոն անգաճ չէրեց: