Posted in Պատմություն

Անիմեի ծագումը

Մի փոքրիկ ներածություն

Կարծում եմ, այսօր քչերն են հետաքրքրվել անիմեի ստեղխծման մասին, չնայած այն հանգամանքին, որ մեզանից գրեթե յուրաքանչյուրն լսել է դրա մասին։ Անիմեում այս պահին շատ ժանրեր ունի և յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար յուրօրինակ աշխատանք։

Անիմեյի ծագումը

Պաշտոնապես ընդունված է, որ աշխարհում առաջին անիմեն ստեղծվել է 1917թ. Այս անիմացիան նկարահանվել է Շիմոկավա Դեկոտենի կողմից, որի վերնագիրն է՝ «Новый альбом набросков»։ Մեկ տարի անց՝ 1918 թվականին, թողարկվում է նրա «Момотаро» անիմացիան։ Քիչ անց հայտնվում է Կիտայամա Սեյտարոյի «Сражения обезьяны и краба» անիմացիոն ֆիլմը։ Այս երկու ռեժիսորները համարվում են ճապոնական անիմացիոն ժանրի հիմնադիրները։

Այսօրվա չափանիշներով առաջին անիմացիոն մուլտֆիլմերը բավականին կարճ էին, տևողությունը՝ մոտ 5 րոպե էր։ Նրանք հաճախ ներկայացնում էին ճապոնական դիցաբանություն կամ հեքիաթներ: Ցավոք, այժմ անհնար է կադրեր տեսնել այս անիմեներից, քանի որ դրանք ցուցադրվել են միայն կինոթատրոններում։

1980-ականներ կամ «Անիմեի ոսկե դար».

1980-ականների շրջանը սովորաբար կոչվում է «Անիմեների ոսկե դար»։ 1960-ականներին ծնված ու արդեն անիմեին ծանոթ դեռահասների շրջանում պահանջարկ կար ավելի լուրջ ստեղծագործությունների, որոնք համապատասխանում են նրանց հետաքրքրություններին։ Ե՛վ երիտասարդ անիմատորների, և՛ իրենց ոլորտի մասնագետների գործունեության շնորհիվ անիմե արդյունաբերությունը դարձել է ոչ միայն ճապոնական, այլև համաշխարհային մշակույթի մի մասը։

Անիմեի առաջին երկրպագուները հայտնվեցին նաև այլ երկրներում, և ճապոնական անիմացիան ինքը սկսեց աստիճանաբար մուտք գործել համաշխարհային շուկա։

2010-2020 թթ.

Լավագույն անիմեների ցանկում համարվել են հետևյալ աշխատանքները՝ «Банановая рыба», «Атака титанов», «Хантер хантер», «Токийский гуль», «Великий из бродячих псов», «Евангилеон», «Тёмный дворецкий», «Наруто», «Магическая бутва», «Нет игры, нет жизни», «Безумный азарт», «Невероятные приключения ДжоДжо».

Leave a comment