Ովքեր են Էմիգրանտները
Էմիգրանտները այն մարդիկ են, ովքեր ինքնուրույն են որոշում լքել երկիրը՝ այլ երկրում հաստատվելու մտադրությամբ: Էմիգրանտները հաճախ անցնում են բազմաթիվ զննման ընթացակարգեր՝ որոշակի երկիր ներգաղթելու համար:
Ովքեր են փախստականները
Փախստականները այն մարդիկ են, որոնք ստիպված են լքել իրենց երկիրը պատերազմի, բռնության կամ հետապնդման պատճառով, սովորաբար առանց զգուշացնելու։ Նրանք կարող են վերադառնալ կամ չվերադառնալ, քանի դեռ իրենց երկրում պայմանները անվտանգ չեն նրանց համար:
Աֆղանստանի փախստականների մասին
Աֆղանստանը փոխեց իշխանությունը՝ իշխանության եկան Թալիբները։ Հենց հայտնի դարձավ, որ նախագահը հրաժարական է տվել, շատերը նախընտրեցին վտանգելով իրենց կյանքը փախչել երկրից։
Մարդիկ բանկերում հսկայական հերթ էին կազմել, որպեսզի դուրս բերեն իրենց ողջ խնայողությունները և փախչեն քաղաքից, կամ ավելի շուտ՝ երկրից։ Օդանավակայանը լի էր երկրի հազարավոր բնակիչներով՝ արտասահմանյան ինքնաթիռներով երկիրը լքելու հույսով։ ԱՄՆ զինվորականները կրակոցներով ցրում էին խաղաղ բնակիչներին։ Առնվազն հինգ մարդ մահացավ հրմշտոցի կամ «խաղաղապահների» կրակոցներից։
Փախչել՝ վտանգելով կյանքը
Անգամ ճեղքելով զինվորականների շրջափակը՝ ոչ բոլոր աֆղանցիներին է հաջողվել նստել ինքնաթիռներ։ Նրանցից մեկը փորձել է փախչել՝ կառչելով ինքնաթիռի անիվից։ Երբ Ինքնաթիռը սկսեց բարձրանալ, տղամարդը ընկավ և ու մահացավ:
Մարդիկ պատրաստ էին փախչել որտեղ պատահի ՝ ակնհայտորեն կյանքից ոչ մի լավ բան չակնկալելով երկրի նոր օրենքներով։