Posted in Գրականություն

«Մթնշաղի անուրջներ»

«Մթնշաղի անուրջներ» ժողովածուն գրեթե բոլորը մռայլ, թախծոտ, տխուր տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ են: Բանաստեղծությունները  լքված սիրո, կյանքից հոգնած, ցավ ապրած, կարոտած, տխուր հիշողություններով կյանքի մասին են: «Մթնշաղի անուրջներ» ժողովածուից  Վահան Տերյանի՝ «Տխուր Զրույց» բանաստեղծությունը լքված սիրո մասին է, հեղինակը տխուր էր, թախծում էր, նա փայփայում էր իր սերը, բայց այդ սերը մոռացված էր: «Աշնան Մեղեդի» բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է Աշունը՝ , որ միշտ անձրևում է, ցուրտ է, քամի է, որ դաշտերը չորացած են, անտառները մերկացած, կյանքը տխուր է:

Leave a comment