Վահան Տերյանը իր «Հայ գրականության գալիք օրը» հոդվածում ներկայացնում է հայ ժողովրդի սահմանափակ մտածելակերպը։ Նա կարծում է, որ մարդիկ չեն կարողանում այլ գոյություն ու կյանք պատկերացնել կեղևից դուրս, չեն կարողանում իրենց ազատություն տալ և մտածել սահամններից դուրս: Չնայած նրան, որ մարդիկ այժմ ունեն հնարավորություն զարգացնելու իրենց միտքը, միևնույն է չեն օգտվում այդ հնարավորությունից: Տերյանը ասում է, որ մենք Եվրոպայի հասարակության աշակերտներն ենք և նրանցից շատ բան ունենք սովորելու։ Տերյանը գրում է, որ պետք է ապրել ներկայով․ «Ապագան ինքը կհոգա իր մասին»։ Նրանք, ովքեր մտածում են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապագայի ճանապարհը, սակայն նաև վայելեն ներկան: