Գտնե՛լ համաձայնության սխալները։
1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։
Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։
Պահանջվում են հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։
Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։
Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։
Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։
Գտնե՛լ խնդրառության սխալները։
1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
Նա դաշնամուր լավ է նվագում:
2. Այդ գործում նա չի մասնակցել։
Այդ գործին նա չի մասնակցել:
3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ։
Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
4. Նկարը փակցրեց պատից։
Նկարը փակցրեց պատին:
5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից։
Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։