Posted in Գրականություն

Խոսքի պատկերավորման միջոցները

Խոսքի պատկերավորման միջոցները լինում են հնչյունական և բառային։ Հնչունական միջոցներնե են՝ առձայնույթը և բաղաձայնույթը։ Առձայնույթը պատկերավորման այն միջոցն է, երբ բանաստեղծական միևնույն հատվածում կուտակվում են ձայնավորները։

Օրինակ՝ Առաւօտ լուսոյ, արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ։

Բաղաձայնույթը իրար նման կամ նմանահունչ բաղաձայնների կուտակումն է նույն հատվածում։

Օրինակ՝ Ծավալվել են աչքերը ծով,
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,

Խոսքի պատկերավորման բառային միջոցներն են՝

Մակդիրը, էպիտետը (հին հունարեն՝ ἐπίθετον — «հավելում»), խոսքի պատկերավորման միջոց է։ Գեղարվեստական խոսքի ամենատարածված արտահայտամիջոցներից է, որն առանձնահատուկ ձևով բնորոշում է առարկան, երևույթը, գործողությունը («լուսեղեն ճամփա» (Մ. Մեծարենց), «ողբանվագ, լացակումած լար» (Ե. Չարենց))։ Մակդիրը գեղարվեստական պատկեր ստեղծելու գլխավոր միջոցներից է։

Համեմատությունը պատկերավորման այն միջոցն է, երբ որևէ առարկա կամ երևույթ համեմատվում է ուրիշ առարկաների և երևույթների հետ` այն առավել պատկերավոր դարձնելու համար։

Օրինակ՝  Ամպերը հոգնած ուղտերի նման նոր են բարձրանում լեռան գլխից։ Գործածվում է ասես, ինչպես,կարծես,  պես, նման, որպես, հանց  և այլ կապերի հետ:

Մետաֆորան կամ փոխաբերությունը, լեզվաոճական հնարանք, երբ խոսքը պատկերավոր արտահայտիչ, բանաստեղծական դարձնելու համար բառը գործածվում է ոչ իր սովորական իմաստով՝ մեկ այլ բառի փոխարեն։ Փոխաբերությունը հիմնվում է առարկաների, երևույթների արտաքին կամ ներքին հատկանիշների նմանության, նաև գործառական ընդհանրության վրա։ Բառերի փոխաբերական իմաստները սովորաբար ընկալվում են բառակապակցությունների կամ նախադասությունների մեջ (ծով աչքեր, քար սիրտ, ոսկի մարդ, սև բախտ)։

Փոխաբերություն`

Մի առարկայի կամ երևույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երևույթի անունով: Այն հիմնվում էհատկանիշների նմանության կամ ընդհանրության վրա: Փոխաբերության հիմքում ընկած է համեմատությունը` առանց պես, նման, ասես, կարծես, զերթ բառերի օգտագործման:

Օրինակ` Քանի ձեռքից եմ վառվել, վառվել ու հուր եմ դարձել:
Ամպ ու լուսին իրար փարված`դուրս են գալիս միասին:

Փոխաբերությունը արտաքին ձևով հիշեցնում է մակդիրներին, բայց շատ շեշտված է փոխաբերական իմաստը:

Չափազանցություն`

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Լայնորեն օգտագործված է էպոսում, հեքիաթներում, լեգենդներում:

Օրինակ` Կտորները երկինք թռան ու գնում են մինչև էսօր:
Արյունը հոսում էր էն Քռի նման:
Մելիքի զորքը եկավ,  գետի ջուրը խմեց, ջուրը ցամաքեց:

Նվազաբերություն`

Չափազանցության հակառակ երևույթն է և առարկան  ներկայացնում է փոքրացնած, նվազեցված ձևով:

Օրինակ` Աշխարս մեկ փանջարա է:

Leave a comment