Posted in Գրականություն

Մխիթարյան հայրերը և Բառարանագրությունը

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745 թվականին։

Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարանների տեսակները, և բառարան կազմելու կանոնները։  Բառարանագրությունը առնչվում է լեզվի բառագիտության, իմաստաբանության, ստուգաբանության և ոճագիտության բաժինների հետ։ Բառարանների տեսակներն են՝

  • Հանրագիտական բառարաններ
  • Բանասիրական (լեզվաբանական) բառարաններ
  • Բացատրական բառարան
  • Ստուգաբանական բառարան
  • Տեղանունների բառարան
  • Հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ
  • Դարձվածաբանական բառարան
  • Թարգմանական բառարան

Leave a comment