Posted in Գրականություն

Մխիթարյանների դերը հայ մշակույթում

Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է: Մխիթարյան միաբանությունը հիմնադրվեց Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Բացառիկ է Միաբանության դերը հայապահպանության գործում: Վենետիկում և Վիեննայում հիմնեցին վանական դպրոցներ, որոնք հիմնականում հոգևորներ են պատրաստել։ Բացի դրանից, Մխիթարյաններն ունեցել են դպրոցներ այլ քաղաքներում, որտեղ ապրել են մեծ թվով հայեր։ Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրությունների մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։  Ուրախ եմ, որ այսօր Մատենադարանի ցուցասրահում հնարավորություն ունենք ծանոթանալու այդ նմուշներից մի քանիսի։ Սեբաստացու գործունեությունը մեծ դեր և կարևոր նշանակություն ունի:

Leave a comment