Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։
Հհիշեցի-սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի թիվ, առաջին դեմք, չեզոք սեռ, պարզ, ե խոնարհում:
խշշաց-սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում:
դողաց-սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում:
փախավ-սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, ներգործական սեռ, ածանցավոր, ե խոնարհում:
շողաց-սահմանական եղանակ, ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, չեզոք սեռ, պարզ, ա խոնարհում:
ծածկվեց-սահմանական եղաանակ, ներկա ժամանակ, եզակի թիվ, երրորդ դեմք, կրավորական սեռ, պարզ, ե խոնարհում։
Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
1. արարել, ելնել, ծալել, մտածել
2. խոսել, ասել, գրել, նկարել
3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
5. շրջել, թվարկել, լինել, որոշել
6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
7. հիշել, թողնել, նշել, հնչել
8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
10. սկսել, հյուսել, առնել, փորել