Posted in Գրականություն

Անտուան դը Սենտ Էկզյուպերի 《Աղոթք》

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի 《Աղոթք》ստեղծագործության մեջ նա դիմում է Աստծուն ու խնդրում նրանից ուժ, ոչ թե հրաշքներ։ 

Նա աղոթում է Աստծուն, որ իրեն սովորեցնի, թե ինչպես դառնա հետևողական և կարողանա դիմակայել ամեն ինչին։ Նա խնդրում է սովորեցնել իրեն ճիշտ տնօրինել ժամանակին և չվատնել ավելորդ ժամանակ անիմաստ բաների վրա։ Նա ասում է  «Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին»։

Նա ուզում է հասկանալ, որ երազանքներով ապրել չի կարելի և պետք է փորձել ապրել իրականությամբ։  «Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը»։

Նա խնդրում է ոչ թե այն ինչ նա է ուզում, այլ այն ինչ նրան պետք է իսկապես։ Եվ վերջում նա խնդրում է, որ սովորեցնի իրեն փոքրիկ քայլերի արվեստին։ «Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին…Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը…»

Ցանկանում է սովորել և հասկանալ, որ կյանքի փորձությունները, դժվարությունները պետք է հաղթահարել և առաջ գնալ։ «…դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում»։

Leave a comment