Posted in Իրավունք

Օ. Ջեյ Սիմփսոնի դատական գործը

Օ. Ջեյ Սիմփսոնը Նիկոլ Բրաուն Սիմփսոնի նախկին ամուսինն է։ Եվ չնայած նրան որ բոլոր ապացույցները հաստատում են, որ նա է սպանողը, նրան արդարացրեցին։

Նրանք ամուսնացել են 1985թ․-ին։ Նրանց կյանքը չէր կարելի համարել կատարյալ, քանի որ Նիկոլը բռնության էր ենթարկվում Սիմփսոնի կողմից, և մի անգամ նա նույնիսկ զանգեց ոստիկանություն ասելով, որ իր ամուսինը ուզում է իրեն սպանել։ Ոստիկանությունը գտավ Նիկոլին ուժեղ հարվածներով։

1994 թվականի հունիսի 12-ին Նիկոլը գնաց ռեստորան, որտեղ մատուցող էր աշխատում իր ընկեր Ռոբերտ Գոլդմանը։ Հունիսի 12-ից 13-ի գիշերը Ռոբերտի և Նիկոլի մարմինները հայտնաբերվեցին Նիկոլի հարևանի տան շեմին: Նրանց մարմինները դանակի հարվածներից կերպարանափոխվել են, իսկ Նիկոլի գլուխը գրեթե առանձնացվել է մարմնից։ Սպանությունը կատարվել է ծայրահեղ դաժանությամբ։ 

Օ. Ջեյը գրեթե անմիջապես դարձավ երկու սպանությունների գործի գլխավոր կասկածյալը, քանի որ գտնվել էին շատ հանցանշաններ։ Հայտնաբերվել էր օրինակ՝ գլխարկ՝ Օ. Ջեյի մազերով, կամ ձեռնոց, որի վրա Օ․ Ջեյի արյան հետքերն էին։ Բացի վերը նշված հանցանշաններից, կա նաև ցուցմունք՝ զենքերի խանութի վաճառողից։ Նա պնդում էր, որ սպանությունից մի քանի օր առաջ Օ. Ջեյ Սիմփսոնը դանակ էր գնել։ Նույն դանակը, որով զոհերը հարվածներ են ստացել։ Օ․ Ջեյը նույնիսկ ալիբի չուներ։

Շուտով Օ. Ջեյը ձերբակալվեց և սկսվեց դատի պրոցեսը։ Բայց ամեն ինչ խառնվեց իրար, երբ Օ. Ջեյ Սիմփսոնի փաստաբանն ասաց, որ Մարկ Ֆուրմանը (այն մարդը, ով գտել էր գործի հիմնական ապացույցը՝ ձեռնոցները) ռասիստ է։ Ատենակալների ցանկում գտնվում էին 8 սևամորթ, 1 լատինոամերիկացի, 1 սպիտակամաշկ և 2 մեստիզո, ինչը փաստաբանների համար լավ հնարավորություն էր ճնշել ատենակալներին։ Փաստաբաններն ասացին, որ ապացույցների փոխանակման գործընթացում թույլ են տրվել որոշ սխալներ, հետևաբար այդ ապացույցները չեն կարող օգտագործվել։ Հետո Օ․ Ջեյին խնդրեցին փորձել հագնել ձեռնոցը։ Այն փոքր էր։ Վերջնական որոշումն այն էր, որ նա անմեղ է։ Ռոբերտի ու Նիկոլի սպանության մեղավորները չեն հայտնաբերվել, գործը դեռ բացահայտված չէ։ Իսկ Օ Ջեյը հիմա ապրում է խաղաղ կյանքով։

Եթե սթափ նայենք փաստերին, և անտեսենք ռասայական հարցը, ապա պարզ է դառնում, որ կասկածյալը մեղավոր է։ Նա շարժառիթ ուներ, չուներ ալիբի, հանցագործությունը կատարվել է զայրույթի մեջ և դաժանությամբ, ինչը կարելի է վերագրել մարդասպանի էմոցիանալությանը և հետագա ապացույցները թաքցնելու ծայրահեղ անզգուշությանը: Նրա հետագա գործողությունները, ինչպիսիք են՝ թաքնվելու հիմար փորձը, կյանքից բաժանվելու սպառնալիքները միայն հաստատում են այս փաստը։ Սա չհաշված հսկայական քանակությամբ ապացույցների ինչպիսիք են՝ ձեռնոցները, արյան հետքերը և նույնիսկ ԴՆԹ թեստը։ Մեղադրող կողմի միակ թույլ կողմը եղել է հանցագործության գործիքի բացակայությունը, սակայն այն էլ է հայտնաբերվել կասկածյալի տան տարածքում, բայց դատարանի որոշումից շատ ավելի ուշ։

P.S. Ամփոփելով հասկանում ենք, փողը, համբավն ու մաշկի գույնն այս դեպքում շատ ավելի ծանրակշիռ են, քան արդարությունը։

Leave a comment