Վրեժ Իսրաելյանի «Թանկագին հյուրը» ստեղծագործությունը ներկայացնում է պատերազմի ազդեցությունը մարդու հոգևոր վիճակի վրա: Գլխավոր հերոսը Հակոն է։ Նա մասնակցել էր պատերազմին, որը հաղթել են, հիշում է իր հրամանատարին, ընկերներին: Հակոն ապրում էր աղքատ կյանքով, և այդ պատճառով նրա կինը միշտ համեմատում էր նրան իրենց հարևան Մելոյի հետ, ով պատգամավոր էր: Մի օր Մելոն պատրաստվում էր կարևոր հյուր ընդունելու, և Հակոյից ներողություն խնդրեց իրեն չհրավիրելու համար, ասաց, թե հյուրը խնդրել է, որ ավելորդ մարդիկ չլինեն: Եվ երբ Հակոն իմացավ, թե ով է այդ հյուրը, ասաց «Հրամանատա՚ր, ախպերս, էս ի~նչ արեցինք… էդ ե՞ս եմ ավելորդը…»։ Կարծում եմ, Հակոն համեմատում էր Մելոին իր պատերազմական տարիների ընկերներ հետ: Կարծում եմ, որ Մելոն կարևորություն էր տալիս միայն գումարին և հարստությունը, անգամ չէր մտածում մարդկային արժեքների մասին: Իսկ Հակոն գնահատում էր մաքուր ընկերությունը, հավատարմությունը և հայրենիքը: