Հակոբ Պարոնյան (1843-1891) ռեալիստ, գրող, ստեղծագործությունները՝ դրամաներ, «Երկու տերով ծառա մը», «Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղբար»:
Առաջին ստեղծագործությունը «Երկու տիրոջ ծառան» է, որը, սակայն, չի հրապարակվել: 1871 թ. Լրագրողական աշխատանքի է անցնում «Եփրատում»` որպես գլխավոր խմբագիր, այնուհետև շարունակել է «Մեղու» թերթում և «Խիկար» ամսագրում: 1874 թ. մարտի 20-ին սկսել է հրատարակել թուրքերեն «Թիյաթրո» երգիծական թերթը, որի հայերեն տարբերակը «Թատրոն» անվամբ լույս է տեսել 1874թ. ապրիլի 6-ին: Երկուսն էլ շարունակեցին իրենց գոյությունը մինչև 1877 թ.: Ստեղծագործությունների մեծ մասը հոդվածի, մանրապատումի և օրագրերի տեսքով թերթի սյուներին հանձնելով` Պարոնյանը դրանց մի մասը հետո հրատարակել է գրքերով և փրկել անհետացումից:
Չքավորության մեջ 49 տարի ապրած Պարոնյանը մարդկանց խղճուկությունը, իրենց սահմանները չիմանալը, նենգությունը հաջողությամբ վերածել է երգիծանքի, սակայն այդ երգիծանքի ոգևորությունը իրեն չի տոգորել, նենգություններն իր անձին վերագրելով` ընդհանրապես չի ծիծաղել: Պարոնյանի երգիծանքը նախ ծիծաղ է առաջացնում, սակայն վերջում մարդուն լռեցնում և մտածելու տեղիք է տալիս: «Աբիսողոմ աղան» բեմում առանց ծիծաղելու անհնար է դիտել և լսել, սակայն երբ նա աչքից հեռանում է, մեր մտքում մնում է որպես խեղճ արարած, որը կարեկցանքի կարիք ունի: «Պաղտասար աղբարն» էլ է նույն տիպի` համեստ, մաքուր, բնական թերություններով, սոցիալական կյանքի շրջապտույտում գլուխը կորցրած, թույլ մարդկանցից ընտրած մյուս տեսակների նման է: Պարոնյանի բնավորությունը համապատասխանում է իր ստեղծագործություններին: Պարոնյանը պատվախնդիր, քաջ և անհնազանդ է, և նրա արարքներն էլ իր նման ճշմարիտ կնիք են կրում: