Կարծում եմ, «Սպիտակ ձին» Բակունցի ամենալավ ստեղծագործություններից է։ Պատմվածքը ներկայացնում է 1914 թվականի դեպքերը՝ Առաջին համաշխարհային պատերազմը։ Պատմվածքի հերոսը՝ Սիմոնը ուներ մի ձի՝ Ցոլակ անունով։ Նա շատ էր սիրում իր ձիուն։ Պատերազմի պատճառով իրենց գյուղի բնակիչներին հրամայեցին բոլոր ձիերի հետ ներկայանալ թագավորի մոտ, որպեսզի թագավորն ընտրի արժանի ձիեր, պատերազմում կռվելու համար։ Ձին թաքցնելու և չներկայացնելու դեպքում սահմանված էր ծանր տուգանքներ։ Սիմոնը, լուրը լսելուն պես շատ անհանգստացավ, նա սկսեց տարբերակ փնտրել Ցոլակին իրեն պահելու համար։ Իմանալով, որ հիվանդ ձիերին չեն տանում՝ Սիմոնը որոշում է Ցոլակի մեջքին չեչաքարով վերք բացել։ Սակայն ապարդյուն։ Ցոլակին միևնույն է տանում են։ Սիմոնի սրտում ուժեղ ցավ է մնում, քանի որ նա ոչ միայն կորցրեց իր ձիուն, այլ նաև ցավ պատճառեց։
Պատմվածքի գլխավոր ասելիքը այն էր, որ մեր համար թանկ մարդկանց համարպետք է անենք ամեն ինչ: Այսպիսով Բակունցը «Սպիտակ ձին» պատմվածքով ներկայացնում է կյանքի անարդարությունը, անհավասարությունը։ Բայց ես նաև կարծում եմ, որ Սիմոնը պետք է ավելի լավ տարբերակ գտներ ձիուն փրկելու համար այլ ոչ թե դաժանաբար վնասեր իր ձիու մաշկը։ Չէ՞ որ, կենդանիները մարդկանց ամենալավ ընկերներն են, որոնք ամեն ինչ կանեն մեզ փրկելու համար։