Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1.Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք, երբեք, օրհնություն, միշտ, ընդարձակ, համր, փութկոտ, վտիտ, սեղմ, մարմնեղ, խոպան, պարպել, արգավանդ, լիցքավորել, ծանրաշարժ, դյուրին, խոսուն, խրթին։

Նզովք-օրհնություն
երբեք-միշտ
համր-խոսուն
վտիտ-մարմնեղ
դյուրին-խրթին
փութկոտ-ծանրաշարժ
պարպել-լիցքավորել
ընդարձակ-սեղմ
խոպան-արգավանդ:

2.Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Ա. Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապես
գթալ-կարեկցել
ժրաջան-ջանասեր
ամբոխ-բազմություն:

Բ. Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Բ. Լուրթ-կապտագույն
համամիտ-համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր-զառամյալ։

Գ. Զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Գ. զեփյուռ-սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի:

3.Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ)   

4.Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-խիզախել

Դ. Լույս սփռել-բացահայտել

5.Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ մենք ուժասպառ էինք եղել, այնուամենայնիվ մեր ոգին անկոտրում էր, որի շնորհիվ էլ կարողացանք հասնել փայլուն հաղթանակի:
Թեպետ զինվորը վիրավոր էր, սակայն չէր դադարում պայքարել:
Չնայած որ, լիակատար հաղթանակ չտարանք, բայց կռվում էինք մինչև վերջին շունչը:
Թեև նա ամբողջ գիշեր սովորել էր, բայց և այնպես չկարողացավ լավ հանձնել քննությունը:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե շատ աշխատես քեզ վրա, ապա կյանքում բոլոր դժվարությունները կհաղթահարես:
Քանի որ երկար ժամանակ է, ինչ այստեղ եմ բնակվում, հետևաբար ընտելացել եմ այս թաղամասին:
Քանզի ոմանք չկարողացան պահպանել մեր երկիրը, ուրեմն մենք պետք է լինենք մեր երկիրը կերտողները:

Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:
Լռի՛ր, այլապես դուրս կգաս լսարանից:
Ոչ թե տարեկետում, այլ տարկետում:
Թարգմանությունը պետք է լինի անգլերենից հայերեն, այլ ոչ թե հայերենից անգլերեն:

6.Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Ձկները իջել էին:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները:
Մենք կարդում էինք:
Այս երեկոն շատ խաղաղ էր:
Երեկոն խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Խանութը փակ էր:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին:
Եղբայրն ու քույրը կարոտում էին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում:
Հրամանները կատարվում էին:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր:
Մոր աչքը ճանապարհին էր:

Leave a comment