Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում:
Պետությունը նաև քաղաքական ինստիտուտների ամբողջություն է, որի գլխավոր նպասակն է հասարակության ամբողջականության պահպանումը:
Պետությունը քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտն է: Պետություն տեղը, դերը և նշանակությունը որոշվում են պետության ձեռքում քաղաքականության միջուկը կազմող իշխանական լիազորությունների և ռեսուրսների առավելագույն կենտրոնացմամբ, որը նրան հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել հասարակության կառավարման հիմնական գործառույթները:
1)Տարածք
2) Կայուն բնակչություն,
3) Կառավարման յուրային համակարգ
4) Արտաքին քաղաքականություն