Այս պատմվածքը Վիլյամ Սարոյանը գրել է իր մասին: Վաղ տարիքից սկսելով իր ստեղծագործական կյանքը, նա մեծ հույսեր էր կապել, որ հետագայում Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում իր հետ սովորող ընկերները իրենց գրություններում կհիշատակեն իրեն, բայց 30 տարի անիմաստ սպասելուց հետո, հասկացավ, որ ընկերներից ոմանք մոռացել են նրան, ոմանք այդպես էլ անգրագետ են մնացել:
Վիլյամը իր հասկակիցներից տարբերվում էր իր հետաքրքրասիրությամբ։ Նոր տեղեկություն լսելիս, նա հարցերի միջոցով ուզում էր ավելին իմանալ, սակայն ուսուցիչը չկարողանալով պատասխանել իր հարցերին բարկանում է նրա վրա։
Երբ նրա քեռին եկավ դպրոց և քննարկեց օրվա կատարվելիքը տնօրենի հետ, մենք տեսանք, որ դա Վիլյամին տհաճ իրավիճակի մեջ գցեց։ Ամենայն հավանականությամբ նա այդքան էլ ուրախ չէր այն փաստից, որ քեռին էր հարթել իր խնդիրները, և անգամ պարզ էլ չէ, թե ինչպես: Պատմվածքում միայն գրված է, որ իր իրավունքները պաշտպանելու համար իր քեռին ուրիշներին ծաղրի էր ենթարկել: Վիլյամը ներողություն խնդրեց բոլորից՝ փորձելով բացատրել ամեն բան: Այսինքն Վիլյամը շատ պարտաճանաչ էր և նախընտրում էր իր հարցերին ինքնուրույն լուծում տալ, առանց հարազատների միջամտության։
Մեկ շաբաթ անց ուսուցիչն դուրս եկավ աշխատանքից: Հետո եկան շատ ուսուցիչներ: Ոմանք չդիմացան և դուրս եկան, իսկ մյուսներին տնօրենը բռնի ուժով կամ համոզելով պահեց իր դպրոցում: Մեկ կիսամյակ հետո Սարոյանը նույնպես թողեց այդ դպրոցը և գնաց աշխատելու մի գյուղի դպրոցում, որտեղ սովորում էր ընդամենը 50 աշակերտ: Դա էին Սարոյանի արկածները Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում:
Այսպիսով, պետք է լինել Վիլյամ Սարոյանի պես համարձակ, հետաքրքրասեր և բարի մարդ, որպեսզի հետագայում հասնել մեծ հաջողությունների։