Posted in Քաղաքագիտություն

Պետություն։ Պետությունը որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտ

1․ Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները։

Պետության գործառույթները: Դրանք ներկայացնում են հասարակա-կան արտադրության ոլորտներում պետության գործունեության կարևորագույն, առանցքային ուղղությունները (տնտեսական, կազմակերպչական, հոգևոր, սոցիալական): Այդ գործառույթները լինում են ներքին  և արտաքին:

Պետության կարևորագույն ներքին գործառույթներից են՝

  • իրավակարգի և օրինականության ապահովումը,
  • ազգային անվտանգության ապահովումը,
  • տնտեսության և տնտեսական գործունեության կարգավորումը,
  • արտադրական հարաբերությունների կազմակերպումը և կարգավորումը,
  • մշակութային հարաբերությունների կազմակերպումը և կարգավորումը,
  • սոցիալական հարաբերությունների կարգավորումը և բնակչու-թյան կենսագործունեության և վերարտադրության համար նորմալ պայմանների ստեղծումը,

Ավանդաբար պետության արտաքին գործառույթների շարքում առանձնացնում են՝

  • այլ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների և համա-գործակցության զարգացումը,
  • մասնակցությունը և անդամակցությունը միջազգային կազմակեր-պություններին և կառույցներին,
  • պետական շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում,
  • պետությունների և ժողովուրդների միջև ինտեգրացիոն գործ-ընթացների խթանումը,
  • խաղաղ կենսապայմանների ապահովումը, պետության պաշտ-պանության կազմակերպումը և այլ պետությունների նկատմամբ ռազմական, քաղաքական և տնտեսական շահերի տարածումը

2․ Ներկայացրե՛ք իրավական և սոցիալական պետության հատկանիշները։

Սովորաբար, սոցիալական պետությունը սահմանվում է որպես ինչ-որ բանի ձգտող պետություն: Այդ ձգտումներն են՝

  • ապահովել բարեկեցության որոշակի չափանիշներ իր քաղաքացիների համար,
  • բավարարել նրանց նյութական և հոգևոր պահանջները,
  • նվազեցնել սոցիալական անհավասարությունը,
  • ապահովել յուրաքանչյուրին աշխատանքով կամ այլ եկամտի աղ-բյուրով,
  • պահպանել խաղաղություն և ներդաշնակություն հասարակության մեջ,
  • ապահովել մարդկանց համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորումը և զարգացումը

Իրավական պետության կարևորագույն հատկանիշը պետության գոր-ծունեության սահմանափակումն է իրավական նորմերով, որոնք ապահովում և պաշտպանում են անձի ազատությունը և ենթարկում են իշխանա-կան կառույցներն ինքնիշխան ժողովրդի կամքին: Այս դեպքում իրավունքը հանդես է գալիս որպես պետական իշխանության կազմակերպման հիմ-նական միջոց: Իրավական համակարգի միջոցով պետությունն իրակա-նացնում է իր լիազորությունները, լուծում առկա խնդիրները և առա-ջադրանքները: Իրավական պետության նպատակները հիմնականում սահմանափակվում են համապետական շահերի ոլորտով. յուրաքանչյուր քաղաքացու շահը համարվում է պետության անձնական գործը։

Իրավական պետության հիմնական հատկանիշներն են՝

  • իրավունքի և օրենքի գերակայությունը հասարակության կենսա-գործունեության բոլոր ոլորտներում,
  • մարդու իրավունքների և ազատությունների առավելագույն երաշխիքները,
  • օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը,
  • քաղաքացու և պետության փոխադարձ պատասխանատվությունը,
  • անհատի իրավական և դատական պաշտպանությունը

Leave a comment