Հյուսիսային Կորեան երբեք չի դադարում զարմացնել ամբողջ աշխարհը։ Չնայած նրան, որ այս երկիրը փակ է սովորական տուրիստների համար, այնուամենայնիվ երբեմն ինտերնետում հետաքրքիր ինֆորմացիա է հայտնվում այս երկրի մասին։ Այստեղ կներկայացվեն 15 ամենասարսափելի և զարմանալի օրենքները, որոնք մինչև օրս գործում են Հարավային Կորեայում։
1.Վերահսկողության օրենք

Ցանկացած տուրիստ, որը մտնում է Հարավային Կորեա, ողջ ուղևորության ընթացքում գտնվում է խիստ վերահսկողության տակ։ Յուրաքանչյուր տուրիստի նշանակվում է էքսկուրսավար, ով ուղեկցում է նրան ողջ ճանապարհորդության ընթացքում: Եթե ինչ-որ մեկը լքի իր խումբը կամ փորձի զրուցել տեղաբնիկի հետ, նրան կձերբակալեն: Սրա հետ մեկ տեղ տուրիստներին տանում են միայն որոշակի վայրեր որոշակի երթուղիներով:
2.Թափոնների հավաքում

Սա երևի ամենատարօրինակ օրենքն է այս ցուցակի մեջ։ Մարդիկ պետք է պարտադիր թափոններ հավաքեն։ Պատճառը կայանում է նրանում, որ երկար ցուրտ ձմեռները բարդացնում են գյուղատնտեսության պրոցեդուրաները: Այդ պատճառով, հողը պարարտացնելու համար մարդկային թափոնները կարևոր ռեսուրս են: Մինչ 2008 թվականը Հյուսիսային Կորեան պարարտանյութ էր ստանում Հարավային կորեայից, իսկ ավելի վաղ Խորհրդային միությունից: Սակայն, երբ Հյուսիսային Կորեան հրաժարվեց օգնել Հարավայինին, առաջացավ այս օրենքը, որը գործում է մինչև օրս:
3.Խիստ մաքսային զննում

Հարավային Կորեան սարսափելի վայր է և՛ տուրիստների և՛ տեղացիների համար: Ցանկացած անձ, ով երկիր է մուտք գործում, պարտադիր ստուգվում են նրա ամբողջ էլեկտրոնիկան, ներառյալ նոթբուքներն ու հեռախոսները (ուսումնասիրվում են նույնիսկ ներբեռնված լուսանկարները և երաժշտությունը): Եթե ինչ-որ իր համարեցին կրիտիկական Հարավային Կորեայի համար, այդ իրերը կբռնագրավեն և ամենից հավանական է, այդ իրերը ոչ մեկ էլ չի տեսնի: Եթե դուք լուսանկարիչ եք, համոզվեք, որ ձեր տեսախցիկի ոսպնյակի չափը չի գերազանցում 150 մմ։ Անհայտ պատճառով, որևէ այլ ոսպնյակ չի կարող ներմուծվել երկիր: Բացի ձեր ուղեբեռը ստուգելուց, դուք ինքներդ նույնպես մանրակրկիտ ստուգման կենթարկվեք:
4.Պաշտոնապես հաստատված սանրվածքներ

Երբ Կիմ Չեն Ինը իշխանության եկավ 2013 թվականին իր ժամանակի մի մասը տրամադրեց 28 սանրվածքների մշակմանը, որոնք պաշտոնապես հաստատվել են երկրի բնակիչների համար: Այս սանրվածքները ընտրել է հենց Կիմը, և վերջնական արդյունքը դարձել է 18 կնոջ և 10 տղամարդու համար նախատեսված սանրվածք: Բոլոր սանրվածքները կոկիկ են, ձանձրալի և սիմետրիկ `առանց ցցված մազերի: Նաև ասում են, որ ամուսնացած կանայք պետք է կրեն ավելի կարճ սանրվածք, քանց չամուսնացածները։
5.Կրոնը օրենքից դուրս է

Հյուսիսային Կորեայում արգելվում է հետևել որևէ կրոնի: Միակը, ում կարելի է երկրպագել Հյուսիսային Կորեայում, Կիմ Չեն Ինն է, ով հանդիսանում է համար մեկը։ Տեղացիները դեռ հիշում են այն դեպքը, երբ կինը մահապատժի է ենթարկվել փողոցում Աստվածաշունչ բաժանելու պատճառով: Ամերիկացի զբոսաշրջիկը վեց ամիս անցկացրել է բանտում ՝ Աստվածաշնչի պատճենը գիշերային ակումբում թողնելու պատճառով:
6.Ճամփորդության արգելք

Հյուսիսային Կորեայում շարժունակության պակասը խնդիր է, որի հետ բախվում են ոչ միայն տուրիստները այլ նաև տեղացիները։ Եթե տեղացիները ուզում են դուրս գալ հարազատ քաղաքի սահմաններից, նրանք պետք է թույլտվություն ստանան իրենց կառավարությունից: Այնուամենայնիվ, այդ փաստաթղթերի ձեռքբերումը չի նշանակում, որ տեղացիներն կարող են ազատ ճանապարհորդել։
7.Ստիպողական դասերի հատկացում

Նախքան Հյուսիսային Կորեայում ծնվելը ձեզ սոցիալական դաս կհատկացվի։ Նրանք հայտնի են «միջուկ», «տատանվողներ» և «թշնամիներ» անուններով։ Դուք չեք կարող փոխել ձեր դասը։ Դասը որոշվում է ձեր տոհմածառով: «Միջուկ»-ը սոցիալական ամենաբարձր խավն է, այն բաղկացած է էլիտայից: «Տատանվողներ»-ը չեզոք դասն են։ Եվ վերջապես, «թշնամիներ»-ը գտնվում են հասարակության ստորին հատվածում: Սրանք կանայք են, որոնք ինչ-որ բանով նեղացրել են կամ դուր չեն եկել Կիմին։ Այս կանանց ընտանիքների նոր անդամներն ևս մնացել են աղքատության մեջ։ Այս դասը ներառում է նաև 200,000 բանտարկյալ:
8.Մարիխուանայի առկայություն

Ի զարմանս մեզ, այս երկիրը թմրամիջոցների հետ կապված խնդիրներ չունի։ Հյուսիսային Կորեայում անօրինական է մարիխուանա օգտագործելը, վաճառելը կամ պահելը: Սակայն այն բոլորովին ազատ աճում է ճանապարհների երկայնքով, այնպես որ, եթե հանկարծ տեղի բնակիչներից մեկը ցանկանա օգտվել այս հնարավորությունից, նա կարող է անել դա բավականին հանգիստ:
9.Կեղծ ընտրություններ

Օրենքը նշում է, որ հյուսիսկորեացիները պետք է ընտրություններ անցկացնեն ՝ իրենց առաջնորդներին ընտրելու համար, չնայած այն բանին, որ առաջադրված է միայն մեկ թեկնածու, որը քվեաթերթիկի վրայի միակ անունն է: Քվեարկելիս մարդիկ ջնջում են այն թեկնածուի անունը, որին չեն ցանկանում տեսնել իշխանության մեջ, փոխանակ նշեն այն թեկնածուի անունը, որին կողմնակից են: Սա նշանակում է, որ Կիմ Չեն Ինի անունը ջնջողը լուրջ խնդիրներ կունենա:
10.Ամերիկացի լինելը վիրավորանք է

Քանի որ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը շարունակում է աճել, այժմ Հյուսիսային Կորեայում ամերիկացի լինելը գրեթե անօրինական է: Թեև երկու երկրների միջև քաղաքական լարվածությունը երկար պատմություն ունի, սակայն վերջին շրջանում դրանք հասել են նոր մակարդակի: Շատ հյուսիսկորեացիներին ուղեղի լվացում են անում, որ ԱՄՆ-ն մտադիր է ներթափանցել իրենց սահմանները և տիրել իրենց երկրին: Վերջին 10 տարիների ընթացքում ձերբակալվել են երկիր մտած 16 ամերիկացիներ «չբացահայտված ռազմական գործողություններ» անելու համար: Ներկայումս ԱՄՆ-ում գործում է «Հյուսիսային Կորեա ճանապարհորդելու նախազգուշացում», որը կոչ է անում ամերիկացիներին չմեկնել այդ երկիր:
11.Հյուսիսային Կորեան ունի բասկետբոլի իր կանոնները

Ուզում եք հավատացեք, ուզում եք ՝ ոչ, բայց Հյուսիսային Կորեան փոխել է բասկետբոլի կանոնները: Նրանց կատարած փոփոխությունները հիմնականում կապված են բալային համակարգի հետ:
12.Սիրի՛ր Կիմին կամ մահացի՛ր

Բոլոր նրանք, ովքեր ապրում են Կիմ Չեն Ինի իշխանության ներքո, պետք է երդվեն հավատարմություն և հնազանդություն նրան, իրենց ընտանիքներին և պետությանը: Այն ամենը, ինչ կարող է ընկալվել որպես վիրավորանք Կիմի ընտանիքի, Հյուսիսային Կորեայի կառավարության կամ աշխատավորական կուսակցության հասցեին, սրբապղծություն է և խստագույնս պատժվում է: Սա վերաբերում է նաև զբոսաշրջիկներին: Այն ամենը, ինչ կարելի է համարել սպառնալիք կամ վիրավորանք, կհանգեցնի ազատազրկման կամ նույնիսկ մահապատժի: Շատերին է հայտնի Ամերիկայի քաղաքացի Օտտո Ուորմբիերի պատմությունը։ Նա փորձելով իր հյուրանոցի սենյակից գովազդային վահանակ գողանալ, ձերբակալվեց և մահացավ բուժման արդյունքում։
13.Ասենք ո՛չ «կապիտալիստական իրերին»

Շատ երկար ժամանակ կպահանջվի թվարկել այն ամենը, ինչը արգելված է Հյուսիսային Կորեայում: Բայց, օրինակ, յուրաքանչյուր «արևմտյան իր» արգելված է: CD- ների, DVD- ների կամ արևմտյան գրականության օգտագործումը բացարձակապես արգելված է:
14.Ելք չկա

Դուք կարող եք զարմանալ, թե ինչու հյուսիսկորեացիները, հանդիպելով սարսափելի օրենքների, ոչինչ չեն ձեռնարկում: Նրանք չեն կարող: Հյուսիսային Կորեայի ցանկացած քաղաքացու արգելվում է լքել երկիրը, և յուրաքանչյուրը, ով հատում է սահմանը առանց պաշտոնական փաստաթղթերի, գնդակահարվում է պահակների կողմից: Ամենախիստ պատիժը նրանց համար է, ովքեր փորձում են փախչել ու թաքնվել Կիմի իշխանությունից, և նրանց պատիժը գրեթե միշտ մահն է: Չնայած այս վտանգին, հազարավոր մարդիկ փորձում են փախչել ամեն տարի: 1950 թվականից ի վեր Հարավային Կորեայում ավելի քան 24,000 փախստական է գտնվել, և ենթադրվում է, որ ավելի քան 200,000 փախստական ներկայումս թաքնվում է Չինաստանի լեռներում և գյուղական շրջաններում: Ինֆորմացիայի որևէ արտահոսք նույնպես պատժվում է մահապատժով: Հյուսիսային Կորեայի մասին մեր ունեցած տեղեկությունների մեծ մասը գալիս է փախստականներից, որոնց բախտ է վիճակվել փախչել:
15.Երեք սերնդի պատժի օրենք

Երեք սերնդի պատժի մասին օրենքը միանշանակ Հյուսիսային Կորեայում ամենադաժան և անարդար օրենքն է: Եթե մարդը հանցագործություն է կատարում, դա նշանակում է, որ բացի իրենից, կպատժվեն նաև նրա բոլոր հարազատները երեք սերունդներում: Այս օրենքը վերաբերում է քաղաքական հանցագործություններին: Օրինակ, եթե դուք վիրավորեք Գերագույն առաջնորդին, դուք նույնպես բախվելու եք հետևանքների, որոնք կազդեն ոչ միայն ձեր, այլև ձեր տատիկ-պապիկների, ծնողների և երեխաների վրա: Փախուստից հետո հյուսիսկորեացի փախստականները պատմեցին այն վայրագությունների մասին, որոնց ականատես են եղել։ Նրանք տեսել են ընտանիքներ, որոնք հրապարակայնորեն մահապատժի են ենթարկվել շատ մանր հանցագործությունների համար: Այս օրենքը վերաբերում է նաև բանտերին։ Եթե ինչ-որ մեկը որոշի փախչել, նրա տեղը կզբաղեցնեն ընտանիքի անդամները:
Աղբյուրը՝ այստեղ