Posted in Գրականություն

Խորխե Բուկայ -«Երկնքի դարպասների մոտ»

Պատմվածքը տեղի է ունենում երկնքում որտեղ հավաքվել են հարյուրավոր մարդկանց հոգիներ: Այնտեղ հավաքված հոգիներին Սուրբ Պետրոսը բաժանում է երեք մասի։ Առաջին խմբում կանգնում են նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքանչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում՝ նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը կազմեցին նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել:
Ահա բոլորը կանգնեցին այնտեղ որտեղ պետք է կանգնեին: Երրորդ խմբում մնաց միայն մի մարդ: Նա իր կյանքում ոչ մի մեղք չէր գործել: Այսպիսով որոշում է, որ մարդ դրախտում միայնակ մնալով կտանջվի ներում է մյուսներին և ասում, որ նրանք ևս կարող են կանգնել անմեղ մարդու կողքին: Հենց այդ պահին լսվում է անմեղ մարդու ձայնը.
«Անարդար է»,- բղավեց ոչ մի մեղք չգործած հոգին: «Երե իմանայի որ իմ կատարած մեղքերի համար ես ներվելու եմ ապա կյանքս անիմաստ չէի անցկացնի»,- ասաց նա:

Պատմվածքը ինձ դուր եկավ: Կարծում եմ՝ հեղինակը պատմվածքի միջոցով ցանկանում էր ասել, որ չի կարելի Աստծո պատվիրանները կատարել միայն դրախտում հայտնվելու համար: Ինձ թվում է, հոգին մի փոքր ճիշտ էր, եթե ներվելու էր թեկուզ ամենավատ մարդասպանը, ապա նա կարող էր մեկ անգամ խաբել նրան ով իրեն ոչ մի անգամ ճիշտը չի ասել, կարող էր իրեն վիրավորողներին դաս տալ, բայց վերևում մեղքով չլինելու համար նա իր արժանապատվությունը մի կոմ է դրել:

Leave a comment