Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. Փոքր ծառ է սովորական նշենին. Հազիվ հասնում է 4-8մ բարձրության, 10-40սմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է: Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով: Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում: Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից:
2. Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխտոտյան ծովում: Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սև ծայրերով. մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգ կարմիր են: Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ: Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից:
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. Հայաստանի Հանրապետություն, Ակսել Բակունց, Արփա-Սևան
2. Աշոտ Երկաթ, Վերին Արտաշատ, Արարատյան դաշտ
3. Դավիթ Անհաղթ, Եղիշե Չարենց, հեռավոր արևելք
4. Առյուծաձև Մհեր, Լեոնարդո դա Վինչի, Նար Դոս
5. Արա Գեղեցիկ, Ծիր Կաթին, Գայլ Վահան