Հունիսյան ճամբարը ես որոշեցի անցկացնել Մադամ Կարինեի ջոկատում։ Առաջին օրը մենք ծանոթացանք միմյանց հետ խաղի միջոցով։ Մադամ Կարինեն մեզ թղթեր բաժանեց և մենք պետք է պատասխանեինք «ո՞վ եմ ես, ի՞նչ երազանքներ ունեմ և ի՞նչ եմ անում դրանց հասնելու համար» հարցերին։ Ապա Մադամ Կարինեն կարդում էր մեր գրած շարադրությունները և այսպիսով մենք ավելի լավ ճանաչեցինք միմյանց։ Ապա դիտեցինք մուլտֆիլմ և քննարկեցինք այն։ Մուլտֆիլմի քննարկումից թեման սկսեց կամաց-կամաց փոխվել և այսպիսով լիքը նոր գիտելիքներ ձեռք բերեցի։ Հաջորդ օրը ես ընկեր Ազնիվի հետ գնացի Ապարան։ Այնտեղ շատ գեղեցիկ էր։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում բնություն, այդ պատճառով ճամփորդության այն մասը, երբ մենք խոտերին պառկած երաժշտություն էինք լսում մոտիվացրեց ինձ։ Հունիսի 3-ին մեր ջոկատը խաղում էր ինտելեկտուալ խաղ և մրցում ուրիշ 9 ջոկատների հետ։ Մեր թիմի անունն էր՝ «Դեժավյու»։ Հարցերը իմ պատկերացրածից ավելի բարդ էին։ Ճիշտ է չհաղթեցինք բայց ընթացքը գրավիչ էր։ Հունիսի 4-ին գնացինք շրջանավարտների վերջին զանգը դիտելու։ Վեցերորդ օրը ուղևորվեցինք դեպի Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Շատ հետաքրքիր էր և ուսուցողական։ Ես ընդհանրապես չեմ սիրում թանգարաններ գնալ, բայց այս թանգարանը իմ մեջ տպավորվեց։