ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվ կինը, որ երեխա ուներ գրկին, խնդրեց.
— Ասա՛ մեզ երեխաների մասին:
Եվ նա ասաց.
— Ձեր երեխաները ձեզ համար չեն:
Նրանք Կյանքի՝ ինքն իր նկատմամբ կարոտի որդիներն ու դուստրերն են:
Նրանք գալիս են ձեր շնորհիվ, բայց ոչ ձեզանից:
Ու թեև նրանք ձեզ հետ են, նրանք ձեզ չեն պատկանում:
Դուք կարող եք նրանց տալ ձեր սերը, բայց ոչ ձեր մտքերը: Քանզի նրանք իրենց մտքերն ունեն:
Դուք կարող եք օթևան տալ նրանց մարմիններին, բայց ոչ հոգիներին:
Քանզի նրանց հոգիները վաղվա օրվա տանն են բնակվում, որտեղ դուք չեք կարող լինել նույնիսկ երա-զում:
Դուք կարող եք ձգտել նմանվել նրանց, բայց մի՛ ձգտեք նրանց ձեզ նման դարձնել: Քանզի կյանքը հետ չի դառնում և կանգ չի առնում վաղվա օրվա վրա:
Դուք աղեղներ եք, որոնցից ձեր երեխաները, որպես կենդանի նետեր, արձակված են առաջ:
Նետաձիգը տեսնում է նպատակը անսահմանության ուղու վրա և ճկում է ձեզ իր ուժով, որպեսզի նրա նետերը թռչեն արագ և հեռու:
Նետաձիգի ձեռքում ձեր ճկվելը թող ուրախություն կրի իր մեջ:
Քանզի նետաձիգն ինչպես որ սիրում է թռչող նետը, այնպես էլ սիրում է և աղեղը, որն անշարժ է:
Վերլուծություն
Ես համաձայն եմ այս կարծիքի հետ։ Շատ ծնողներ չեն փորձում հասկանալ երեխաներին, նրանք ուղղակի անում են այնպես, ինչպես մտածում են որ ճիշտ է։ Բայց շատ անգամ նրանց ճիշտը չի համընկնում մեր ճիշտի հետ։ Մենք առանձին մարդիկ ենք և ունենք առանձին մտածելակերպ։