Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Յուրաքանչյուր շարքում գտնել մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

2.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։

Մարտիկները հերոսաբար կռվեցին և հաղթանակ տարան ճակատամարտում:

Անահիտի գուշակությունը մասամբ կատարվեց:

Նա փոքր-ինչ հուզվեց ելույթից առաջ:

Ամենուրեք լսվում էր տերևների խշխշոցը:

Լևոնն ասաց, որ լիովին համաձայն է ուսուցչի հետ։

3.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։

Եթե, իսկույն, այնտեղ, բայցև, մյուս, բոլոր, թեևսակայնորովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

Համադասական-բայց, և, սակայն

Ստորադասական-թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ

4.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված շաղկապները:

Եթե չանձրևի, մենք կգնանք զբոսնելու:

Նա դուրս եկավ սենյակից, որպեսզի չլսի այդ տհաճ երաժշտությունը:

Նա ուշացավ դասից, որովհետև քնած էր մնացել:

Ճանապարհը հետաքրքիր էր, սակայն շատ երկար:

Այսպես անցավ մի քանի օր, իսկ տեղեկությունները պատերազմի մասին դեռ շարունակում Էին մնալ անորոշ:

Նա հաճախում էր և՛ պարի, և՛ լողի:

5.Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բաղադրյալ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ

Հյուրասենյակ, հյուրախաղ, խաղասենյակ

Ձյուն, ծաղիկ, շատ

Ձնծաղիկ, ձնաշատ, ծաղկաշատ

Սեր, ընկեր, զրույց

Ընկերասեր, զրուցասեր, զրուցընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն

Անկյունագիծ, ուղղանկյուն, ուղղագիծ

Երգ, պար, խումբ

պարախումբ, պարերգ, երգախումբ

Քաղաք, պետ, գյուղ

քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք

6.Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։

Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

մարդու համար-սեռական հոլով

ինձ համար-տրական հոլով

մինչև ծերություն-ուղղական հոլով

տարերքի առաջ-սեռական հոլով

կարիքի դեմ-սեռական հոլով

7. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Leave a comment