Այս օրերին դուրս գալով փողոց, մենք ամեն քայլափոխին աղբ ենք նկատում։ Հիմա մենք դրան մեծ կարևորություն չենք տալիս, բայց մի քանի տարի անց դա կարող է շատ վատ կատակ խաղալ մեր հետ:
Նախ՝ սկզբի համար պետք է տուգանել այն մարդկանց, ովքեր աղտոտում են, ինչպես արվում է եվրոպական շատ երկրներում, օրինակ մեր շենքի դիմաց աղբ թափելու համար մարդիկ տուգանվում են 50.000 դրամով։ Կարծում եմ, այդ դեպքում մարդիկ երկար կմտածեն աղտոտելուց առաջ: Արդյունքում, մարդիկ, իմանալով, որ կարող են տուգանվել, չեն աղտոտի:
Դրան կհետևեն ոստիկանությունը, անվտանգության տեսախցիկները, կամավորներ՝ ովքեր իրավասու կլինեն տուգանել քաղաքացիներին: Կարծում եմ `մի քանի տարի անց ներկա սերունդի մոտ համայնքում մաքրություն պահպանելը կդառնա սովորություն:
Խնդրի լուծման երկրորդ տարբերակը աղբի համար հատուկ աղբամաններ ստեղծելն է, օրինակ պլաստմասը նետել մեկի մեջ, ապակին մեկ ուրիշ աղբամանի մեջ և այլն: Այսպիսով, աղբն ավելի արագ կմշակվի և չի փչանա մեկ աղբամանի մեջ: Կարելի է նաև բացել աղբի վերամշակման գործարան։
Այս խնդրի մեկ այլ լուծում է պլաստիկ տոպրակների և շշերի փոխարինումը թղթե տոպրակներով և ապակե շշերով, կամ պլաստիկ տոպրակների գնի բարձրացումը: Հետևաբար, երկրի վրա պլաստիկի քանակը կնվազի, քանի որ պլաստիկը քայքայվում է 100 տարվա ընթացքում: Եվ ապակե շշերը պետք է տեսակավորվեն հատուկ աղբամանների մեջ:
Մենք պետք է մտածենք և գործենք հիմա, քանի որ հետո կարող է շատ ուշ լինել: Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա խնդրի ամբողջ էությունը, քանի որ տասնյակ տարի հետո մենք կարող ենք մնալ առանց բերրի հողերի, առանց կենդանիների, առանց մաքուր օդի, առանց մաքուր խմելու ջրի, իսկ առանց այս ամենի մեր կյանքը իմաստ չունի, մենք և մեր մոլորակը այլևս գոյություն չենք նման հետևանքներից հետո։