Այս զգացումը խանգարում է մեզ առաջ շարժվել, հաջող կարիերա կառուցել և ոչնչացնում է մեր առողջությունը: Եվ դրա անունն է անհանգստություն: Մենք վախենում ենք անձնական և աշխատանքային կոնֆլիկտներից, ֆինանսական իրարանցումներից, հանրային ելույթներից: Եվ երբեմն նշանակություն չունի ՝ արդյոք խնդիրն իսկապես այնքան մեծ է և անշրջելի, որքան մեզ է թվում:
Գիտե՞ք անհանգստությունից ազատվելու ունիվերսալ բաղադրատոմս: Այն գոյություն չունի։ Բայց 100% ապրելու, արդյունավետ աշխատելու, հաջողության հասնելու համար մենք ինքներս պետք է որոշենք՝ կա՛մ վախերն ու անհանգստությունները մեզ վերահսկելու են, կա՛մ էլ դրանք վերահսկողության տակ ենք առնելու: Դա կարելի է անել տարբեր ձևերով:
1.Ապրիր այսօրվա «խցիկում»
Եթե ցանկանում եք ձեր կյանքը ազատել անհանգստությունից, ապա պետք է տարբերակել անցյալն ու ապագան: Քարնեգին առաջարկում է յուրաքանչյուր մարդու մշակել այսօրվա «ճնշված խցիկում» ապրելու սովորություն, ապրել ներկայում ՝ առանց երեկվա համար զղջալու և վաղվա օրվա մասին անհանգստանալու: Հակառակ դեպքում, անցյալի փորձերն ու հույսերը անհանգստություն կառաջացնեն:
2.Մտածեք ամենավատը, բայց փորձեք բարելավել իրավիճակը
Պատկերացրեք մի մարդու, ով աշխատում է մի ընկերությունում, որի ղեկավարությունն իրեն չի գնահատում: Նա ստիպված է արտաժամյա աշխատել: Նա վստահ է, որ եթե դա չանի, իրեն աշխատանքից կազատվեն: Այս կործանարար միտքը ծնում է մյուսներին. «Եթե ես չաշխատեմ արտաժամյա, ինձ կազատեն աշխատանքից: Ես երիտասարդ կին ունեմ, ես չեմ կարողանա աջակցել նրան և վճարել բնակարանի համար հաշիվները, և մենք կկորցնենք բնակարանը»:
Ասենք, որ այդպես էլ կլինի: Բայց դրանից ի՞նչ: Մարդը երբեք այլ աշխատանք չի՞ գտնի: Իհարկե կգտնի: Դա կարող է տևել որոշ ժամանակ, գուցե դա իր երազած աշխատանքը չլինի: Բայց նա կկարողանա գումար վաստակել և ապահովել իր ընտանիքի կարիքները: Կամ գուցե ստեղծված իրավիճակը կդրդի ձեզ սկսել ձեր սեփական բիզնեսը:
Եթե բախվում եք ձեզ անհանգստացնող խնդրի, օգտագործեք Դեյլ Քարնեգիի կախարդական բանաձևը.
- Մտահոգությունների «բանտում» բանտարկվելուց առաջ սահմանեք ամենավատ սցենարը:
- Գիտակցեք, որ անհույս իրավիճակներ չկան:
- Գործողությունների ծրագիր ներկայացրեք `ձեր ներկայիս վիճակը բարելավելու համար և առաջ շարժվեք:
3․ Եղեք զբաղված
Մեզ առավել հեշտ է «կորել աշխատանքի մեջ», բայց մեզ աշխատանքից հետո ազատ ժամանակ կմնա և դա ամենավտանգավորն է։ Երբ, թվում է, թե կարելի է վայելել հանգիստը և երջանիկ լինել, մեզ է հաղթահարում անհանգստությունը: Մենք մտածում ենք այն մասին, որ սխալ կառյերա ենք ընտրել,մեզ թվում է, թե ղեկավարից հնչեցրած ինչ-որ խոսք գաղտնի իմաստ է ունեցել, իսկ կոլլեգաները մեջքի հետևում քննադատում են ձեր արտաքին տեսքը։
Անհանգստության ամենատարածված պատճառը զբաղվածության պակասն է։ Դրա համար Կառնեգին խորհուրդ է տալիս․
Զբաղված եղեք, դա երկրագնդի ամենամատչելի դեղամիջոցն է — և այն ամենաէֆֆեկտիվներից է․
Ինչով զբաղվել։
- Խորացեք մի նախագծի մեջ, որը վաղուց ուզեցել եք իրականացնել
- Աուդիոգրքեր լսեք, գրքեր կարդացեք
- Այցելեք թրեյնինգների ու սեմինարներ
- Սպորտով զբաղվեք
- Գտեք ձեր հոբբին
Այդպես դուք ոչ միայն կազատվեք նեգատիվ մտքերից, կփոխեք ձեր կարծիքը շրջապատի նկատմամբ, այլ նաև ավելի պրոդուկտիվ կդառնաք, կհասկանաք, թե ինչ եք ուզում իրականում։
4․ Միայն ձեր անձի վրա մի կենտրոնացեք
Անհանգիստ մտքերը հաղթահարում են մարդուն, երբ նա չափից դուրս կենտրոնացած է իր «Ես»-ի վրա։ Բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանաք ձեր մասին, որպեսզի հաղթահարեք անհանգստությունը։ Ուղակի անհրաժեշտ է կենտրոնացնել ուշադրությունը շրջապատի մարդկանց վրա։ Օրինակ․
- Մտածված անցկացնել ժամանակը ընտանեկան շրջապատում, լինել ընտանիքի հետ միասին, այլ ոչ թե սավառնել անհանգստության երկնքում
- Ավելի շատ ժամանակ տրամադրել ընկերներին, շբմանը և նոր ծանոթություններին
- Բարի գործեր կատարել, մարդկանց օգնել
Հնարավոր է, որ այս խորհուրդները ձեզ ծանոթ և հեշտ կթվան։ Բայց սպասեք արդյունքներին, և դուք կհամոզվեք, որ նրանք արդարացնում են իրենց։ Այդ ժամանակ դուք վերջապես կդադարեք անհանգստանալ և կսիրեք կյանքը։
Աղբյուրը՝ այստեղ
Թարգանել են՝ Սառա Սարդարյանը և Միլեն Մխիթարյանը