Իրանական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Տեղայնական երաժշտությունը՝ սերտ հարաբերության մեջ է ազգագրական յուրահատկությունների հետ, որտեղ նկատելի է, թե ինչպես որևէ ազգի հայրենի բնաշխարհը, մայրենի լեզուն և դարերից եկած ավանդույթները, իրենց ազդեցությունն են ունենում՝ բանահյուսության, թատերական արվեստների դրանց թվում արարողությունների, նկարչության և վերջապես այդ ազգությանը հատուկ երաժշտության վրա: Օրինակ՝ Իրանի հարավում երաժշտության օգնությամբ բուժման արարողություններ կատարելու սովորույթ կա, որտեղ թեև կատարվում են բեմահարդարանք, դիմահարդարում, ասմունքներ և այլն, սակայն գլխավոր դերակատարը երաժշտական մոտիվն է: Այժմ Իրանի հեռավոր ծայրամասերի գյուղերում երաժշտություն է հնչեցվում երաշտի ժամանակ Աստծուց անձրև խնդրելու արարողության ժամանակ, բերքահավաքի ժամանակ, հարսանիքներին, երեխաների ծննդյան տոնախմբության ընթացքում և ազգային ու կրոնական տարբեր համահավաքներում: Մի խոսքով, բոլոր ազգությունների մոտ ավանդական արարողությունները հնարավոր չէ պատկերացնել առանց երաժշտության: Նշելի է, որ իրանական երաժշտության անբաժան ճյուղերից է ֆոլկլոր երաժշտությունը, ինչը տարբեր հնչեղություն ունի Իրանի տարբեր շրջաններում, որը նույնպես հին ու յուրատիպ է: Ֆոլկլոր երաժշտության տեսակետից Իրանը չափազանց հարուստ երկիր է, իսկ Իրանի խոշոր քաղաքներ՝ Սպահանը, Շիրազը, Թավրիզն ու Թեհրանը, ամենաշատ ներդրումն են ունեցել Իրանի ֆոլկլոր երաժշտության պահպանման ու տարածման գործում: Իրանի ֆոլկլոր երաժշտության գլխավոր բաժանումներն են՝ Խորասանին, Բելուչեստանին, Քերմանշահին, Քորդեսթանին, Մազանդարանին, Գիլանին, Ազերին, Հորմոզգանին, և հայկականն ու ասորական երաժշտությունը: Ֆոլկլոր երաժշտության մեկ այլ մասը վերաբերում է ժողովրդի հավատալիքներին: Անցյալում մարդկային հասարակությունները հավատացած էին, որ երաժշտությունը՝ բուժիչ հատկություն ունի՝ ինչը որոշ չափով ընդունել է նաև արդի գիտությունը: Երաժշտությունը ոչ միայն օգնում է հոգեկան անդորրությանը, այլ գոյացած հոգեկան այդ անդորրը իր հերթին դրական ազդեցություն է ունենում մարդու ֆիզիկականի վրա և հոգեպարար նվագն ու երգեցողությունը և իմաստավոր շարժումները բազում հիվանդությունների ապաքինման պատճառ են դառնում: Հենց այս ելակետից էլ ելնելով հին Իրանում՝ նվագիչներն ու երգիչները մեծ հարգանք էին վայելում հասարակության տարբեր խավերի մոտ: Աղյուսակում բերված են դասակարգված տվյալներ։ Արդյունքները վերլուծության են ենթարկվել` ցույց տալով, թե երաժշտության որ հատվածներում է առկա առավելագույն ազդեցությունը:
| Պատասխաններ | Քանակ | Տոկոս | |
| 1. | Այո | 116 | 68% |
| 2. | Ոչ | 9 | 5% |
| 3. | Չգիտեմ | 39 | 24% |
| 4. | Պատասխան չկա | 5 | 3% |
| Ընդամենը | 170 | 100% |